28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել բացառիկ պետական գործիչ Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլորը պարտավոր են նայել իրականության աչքերին ու երկիրը չտանել ցնցումների: «Ես այն կարծիքին չեմ, որ մայիսի 1-ին իրավիճակը բարենպաստ էր, ժողովուրդ չկար փողոցում, ու ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, ոչ, մայիսի 1-ի ու 2-ի միջև շատ տարբերություն չկար: Խմբակցությունն այդպես է որոշել, կոկրետ իմ դիրքորոշումը շատ հստակ է, ինչ ելույթ ունեցել եմ, դա նաև ունենալու եմ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը կողմ են քվեարկելու կամ բոլորը՝ դեմ»,-ասաց նա:

Նա հերքեց լուրերը, թե ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանից գնացել է Մոսկվա: «Ինքը Հայաստանում է ու իր ապագան տեսնում է Հայաստանում: Իսկ քվեարկության որոշումը կայացվել է այստեղ՝ 334 սենյակում: Մեկ օրվա ընթացքւմ ոչինչ չի փոխվել, փոխվել է համապատասխան իրողություն, մենք այդպես ենք հարմար գտել:

Ինչպե՞ս ենք քվեարկելու, չգիտեմ՝ ինչպես ենք քվեարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է, ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, ես չեմ կարծում, որ դա էական է, էականը նա է, որ 53 ձայն ապահովվի, և 1/3-ի ստորագրությունն ունեցող անձնավորությունը ընտրվի վարչապետ»,-հավելեց նա:

Հարցին, թե երբ հասկացան, որ իրողություն է փոխվել, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Այդ գիտակցումն ունեմ, քվեարկել եմ հանուն ՀՀ-ի ու Արցախի և այդպես էլ անելու եմ: Մենք մեծամասնություն ենք ու հայտարարել ենք, որ աջակցելու ենք Փաշինյանին դառնալ վարչապետ»:

Շարմազանովը հավելեց, որ մնում է իր կարծիքին՝ օրինակ Փաշինյանին չի տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին, մի շարք հարցերի պատասխաններ չի ստացել՝ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ և այլն:

Էդուարդ Շարմազանովը նաև ասաց, որ չի քննարկվել հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը շարունակելու է գլխավորել կուսակցությունը, բայց իր տեսակետը սա է. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, ինքը շարունակի մնալ կուսակցության նախագահ: Եվ ես ինչպես նախկինում եմ ասել, այնպես էլ հիմա կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել իմ կուսակցության առաջնորդ, բացառիկ հայ ու պետական գործիչ, բացառիկ այր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ