29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2018

Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)

MIP-472x265

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։   Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար  դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից:   Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացին ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։   Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Պաշտպանի այցի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց մասին առաջիկայում կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

BCG1

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում  «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր: Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության […]

«Հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք կմեղմացնեն այդ թանկացումները»

արա բաբ

Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրություններն ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա. խորհրդարանում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այստեղ հնչած կարծիքները օգուտ կտան համապատասխան մարմիններին: ԱԺ նախագահն ընդգծեց, որ թանկացումներն ունեին արտաքին ու ներքին պատճառներ, բայց […]

Փարիզում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը

28889_b

Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը: 

Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի

aragachap

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:  Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային […]

Նոր մանրամասներ Երեւանում 36-ամյա կնոջ դանակահարությունից

96260

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ: 2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ […]

Հայ ուսանողները կմասնակցեն միջազգային ուսանողական առաջնություններին

????????????????????????????????????

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ ուսանողների՝ միջազգային ուսանողական առաջնություններին մասնակցելու հարցը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարն անդրադարձել է ուսանողական սպորտի՝ որպես սպորտի շարժիչ ուժի կարևորությանը: «Ես համոզված եմ, որ առանց ուսանողական սպորտի զարգացման անհնար է բարձրացնել մարզաձևերի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այսօր հայաստանյան բուհերում բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքների պատճառով […]

Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել. Հարությունյան

խոսրովծ

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը հայտարարեց՝ քննարկումները «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում» են հիշեցնում:   «Այդուհանդերձ ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են՝ 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է: «Այսօր իսկապես […]

Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում Թուրքիայի գործողություններից

arton10101

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ: «Մենք ասացինք, որ այս օպերացիան մեզ մտահոգում է: Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սահմանային անվտանգության հարցում, սակայն մենք կոչ ենք անում պաշտոնական Անկարային՝ քրդերի դեմ իրականացվող այս գործողության ժամանակ դրսևորել զգուշություն»,-ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված