26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2017

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար: Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ […]

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում. ուրբաթօրյա աղոթքներից հետո ծրագրված են պաղեստիցիների համակողմանի բողոքի գործողություններ: Չնայած նրան, որ Թել Ավիվը հայտարարում է, թե ամբողջական Երուսաղեմն Իսրայել պետության կազմում առավել կարևոր է, քան ցանկացած վտանգն ու սպառնալիքը, ինչին իսրայելական կողմը մշտապես պատրաստ է, այսուհանդերձ, պաղեստինցիների կողմից հայտարարված հերթական ցասման օրվա հետևանքները բավական անկանխատեսելի և խոցելի կարող […]

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 5 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել […]

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ  ավտովթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող.« Մահացած զինծառայողը 1993 թվականին ծնված Թաթուլ Թադևոսյանն էր՝ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ»: Պայմանագրային զինծառայողը 25 տարեկան էր: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել  Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:    «Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք […]

Քննիչը բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք է կորզել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Պողոսյանը 17.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի մայիսի սկզբներին` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի վարչական […]

Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ. քահանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն է առաջացրել թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Վերջինս նկատեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին: Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի […]

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի