27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2017

Նախագահը դիտել է ՀՀԿ ֆուտզալի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում դիտել է ՀՀԿ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված ֆուտզալի գավաթի 15-րդ առաջնության եզրափակիչ խաղը: Խաղի ավարտին Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաղթող թիմին հանձնել է առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին և լավագույն դարպասապահին:

Կինն ամուսնուն «սավոկով» ծեծել է, երբ նրա հեռախոսի մեջ գտել է քրոջ համարը՝ Sers անունով

1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մանյա, Դերենիկ և Պողոս Գ.-երի (անունները փոխված են) գործի դատական քննությունը: 19-ամյա Դերենիկը 39-ամյա Մանյայի որդին է, իսկ 24-ամյա Պողոսը Մանյայի եղբայրն է: Գործով տուժող Էդգարը (անունը փոխված է) Մանյայի նախկին ամուսինն է. նրանք ամուսնալուծվել են 18 տարի առաջ… Ըստ դատական ակտի՝ […]

Աֆրիկացի պաշտոնյաները` հայերից ու Հայաստանից (վիդեո)

Հայաստանի աֆրիկացի հյուրերը Henaran.am-ի հետ կիսվում են իրենց տպավորություններով: Ջունիֆոն Տեյլը Զամբիայի առողջապահության նախարարությունից նկատել է, որ Հայաստանը բավական մաքուր երկիր է. «Փողոցները մաքուր են, Երևան քաղաքի շունչը հաճելի է, երևի սրան երկար տարիների ընթացքում եք հասել»: Իսկ հայերին համարում է ընկերասեր, ինչը իր համար զարմանալի է: Ասում է` բոլորը միմյանց ողջունում են փողոցում ու այն […]

Հայաստանի հավաքականի պոտենցիալ մրցակիցները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանության շեմին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 4 դիվիզիոնների զամբյուղների վերջնական ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է ամենթույլ՝ D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում Լատվիայի, Ֆարերյան Կղզիների և Լյուքսեմբուրգի հետ միասին: Նշված երեք հավաքականները չեն կարող մեր հավաքականի հետ միևնույն եթնախմբում լինել: D դիվիզիոնի զաբյուղների վերջնական պատկերն այսպիսին է. 1.Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան: […]

Հայաստանում կանանց իրավագիտակցությունը բավականին ցածր է․ իրավաբան /տեսանյութ/

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց   առաջին ընթերցմամբ։ Ըստ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի՝ Հայաստանում կանանց իրավագիտակցությունը բավականին ցածր է։ «Լինում են դեպքեր, երվ կանայք հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվում, ինչն ազդում է նաև երեխաների հոգեբանության վրա», – նշեց իրավաբանը: Վերջինս շեշտեց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, […]

Սուպեր Սաքոն Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է ստացել

Ամերիկաբնակ երգիչ  Սուպեր Սաքոն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում  «Մի գնա» երգի տարածվածության համար: Երգչուհի Էմմին Instagram-ի էջում տեղադրել է Սաքոյի՝ փառքի ծառուղում տեղադրված աստղի լուսանկարը՝ շնորհավորելով ռեփերին: «Երբ ուզում ես շատ բան ասել, բայց իմաստ չունի. ուրախությանս սահման չկա»,- գրել է Էմմին:

Կադրային նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության տնտեսական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Սաֆարյանը ս/թ դեկտեմբերի 7-ից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Տնտեսական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Խաչատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված