18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Կադրային նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

Ծառայության տնտեսական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Սաֆարյանը ս/թ դեկտեմբերի 7-ից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Տնտեսական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Խաչատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Սուրեն Բաբայանը նշանակվել է տնտեսական բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Սերոբ Ավետիսյանը նշանակվել է Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Կարեն Պարոնյանը նշանակվել է ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ