26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2017

Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, է Ազգային ժողովի կողմից ընդունած հետեւյալ օրենքները. – «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, – «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ […]

Երեւանում հայտնաբերվել է ԱՄՆ 63-ամյա քաղաքացու դին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954 թ. ծնված Գագիկ Եղիազարյանի (ԱՄՆ քաղաքացի) դին: 

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ

Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ […]

Այսօր հայ ազգին երկրաշարժ է պետք

1988 թվականը հայ ազգի նորագույն պատմության մեջ դարձավ բեկումնային: Մեր հայրենի հողի ցնցմանը զուգահեռ, որն ավերեց մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը, մենք՝ հայերս, ապրեցինք ազգային ցնցում, մտքի և սրտի ցնցում, որը նոր սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժմանը: Գրեթե բոլորի համար անսպասելի 1988-ը նաև ազդարարում էր նոր աշխարհակարգի հիմնադրում` բեռլինյան պատի քանդում, հայոց անկախության վերականգնում […]

Կինը ընկերուհու երեխային գդալով ծեծելով սպանել է

ՌԴ Կուրգանսկի շրջանում 27-ամյա կինը ընկերուհու 3 տարեկան տղային գդալով այնքան է ծեծել, մինչեւ երեխան մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ նոյեմբերի 25-28ն ընկաժ ժամանակահատվածում ծեծել է ընկերուհու երեխային, ով ժամանակավոր իր տանն էր ապրում, երբ մայրն աշխատանքի էր։ Կինն անընդհատ խթել է երեխայի գլխին, նա հաճախ ուշաթափվել է, սակայն հերթական ուշաթափությունից հետո երեխան այլեւս ուշքի չի […]

«Հարատև կռիվ»-ը հանուն իրենց լափաբաժնի մսխողների համար չի / տեսանյութ /

Դեկտեմբերի 6-ին, Երևանում կայացավ «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Անվանի ռեժիսոր Սամվել Թադևոսյանն իր ֆիլմը ներկայացնելով նշեց, որ այն համարում է իր գործունեության վերջին ժամանակաշրջանն ամփոփող հաշվետվությունը: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են 12 օպերատորներ: «Հարատև կռիվ»-ը անդրադառնում է  2016-ի ապրիլյան պատերազմին, նորօրյա քաջորդիների սխրագործությունները կապելով, իրենց հայրերի և ավագ եղբայրների՝ Արցախյան ազատամարտում կռված հայորդիների, ինչպես […]

Այնպես, ինչպես ինցեստը, զոոֆիլիան՝ պղծություն է քարոզվում

«Հայաստանի հանրապետությունում չկա օրենք, որը կարգելի միասեռականության քարոզը, գոնե անչափահասների շրջանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Նահապետյանը անհանգստանում է և ահազանգում՝ հայ ազգը կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ. «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը քննարկվում Ազգային ժողովում և պատգամավորները պետք է քվեարկեն մտածելով իրենց ընտանիքի ու խղճի […]

Ճոխ աշխատավարձեր սահմանեցին. Ժամանակ

Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրու­թյուններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաեւ սահմանվել են համայնքապետարանի աշխատա­կիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը: Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձ­րացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ՝ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ […]

Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նիստ է գումարելու

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2017 թվա­կանի դեկ­տեմբերի 19-ին ժամը 11:00–ին գումարել Հայաստանի Հանրապե­­տու­­թյան Ազգային ժողովի ար­տա­հերթ նիստ` հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` 1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կա­­տարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում) 2) Տեսչական մարմինների մասին (նախագիծ) (երկրորդ ընթերցում) 3) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի