Ապօրինի ծառահատումներ. առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների մասնակցությամբ, ՀՀ […]