26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2017

Աշխարհում շուրջ 1000 ադրբեջանցի ահաբեկիչ կա

Աշխարհում շուրջ 1000 ադրբեջանցի ահաբեկիչ կա: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով ահաբեկչական խմբավորումներին միացել են շուրջ 1000 Ադրբեջանի քաղաքացի, որոնց մեջ կան նաև կանայք և անչափահաս երեխաներ: Կանանց մեծ մասը ամուսիններից բաժանվելուց հետո երեխաների հետ անդամակցել են այդ խմբավորումներին: Ահաբեկիչների մի մասն էլ ամբողջ ընտանիքով են միացել խմբավորմանը: Այս թիվը իհարկե ենթական է փոփոխման , քանի որ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի վարորդներ, վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները: Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան […]

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ […]

Հայկական շուկայում առկա յուղաներկերում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը

Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, […]

70-ամյա տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից, բայց օրեր առաջ նա բռնության է ենթարկվել որդու կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: […]

Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։ Հաշվի առնելով ներկա ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում գործող սահմանափակումները՝ կողմերը անդրադարձել են պետական–մասնավոր հատված գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման և ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին: Միաժամանակ ՎԶԵԲ–ի […]

«Տղերքը երևի ուզում են ծխեն, ծխելու ժամ ա». «Սասնա ծռեր»-ի դատ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը այսօր հետաձգվեց: Նշենք, որ դատաքննությունը գտնվում է մեղադրանքի ներկայացման փուլում: Սկզբում գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց փոքրիկ ընդմիջում հայտարարել, որովհետև իր պաշտպանյալները սննդի կարիք ունեին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասեց. «Տղերքը երևի ուզում են ծխեն: Ծխելու ժամ ա»,- […]

«Մեր ցանկությունն է՝ ՀՀ-ում Արցախի շրջանավարտները սովորեն այն մասնագիտությունները, որոնք Արցախում չկան»

Արցախի շրջանավարտների 60 տոկոսը կրութությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, նվազել են բնագիտական ուղղությամբ ընդունվողները. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետությունում միջին մասնագիտական ծրագրեր հիմնականում իրականացնում են կոնկրետ մասնագիտական կողմնորոշում ունեցող քոլեջները: Ինչ վերաբերում է Արցախում բարձրագույն կրթություն ստացողներին, Արմեն Սարգսյանը նշեց, […]

Հաստատվել են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները: «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի