27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2017

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Շիրակի մարզը առաջատարն է ՄԻԱՎ վարակակիրների թվով

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերը նվազեցնելու ու ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ «Առողջ լինելու իմ իրավունքը» միջոցառումը, որը կազմակերպել էր «Հայկական Կարիտաս»:  Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր: Այս օրը ևս մեկ բարձրաձայնվում է խնդիրը, կազմակերպվում միջոցառումներ համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով:   Միջոցառման ընթացքում ներկայացվեցին փաստեր […]

Խաղի մակարդակը նույնն է մնալու

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ 2018 թվականի ապրիլին ընդառաջ ինչ-որ գործընթացներ ընդդիմադիր դաշտում կլինեն, առավել ևս եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Բայց ուզում եմ հարց տալ՝ ո՞րն է այդ քաղաքական գործընթացի հետապնդած նպատակը՝ համակերպվե՞լ «Հանրապետական» կուսակցության իշխանության հետ, որի իրավունքը նա արդեն «վաստակել է» […]

Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը». Փաստ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել: Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ […]

Քեռին «քոմագ» է անում զարմիկին՝ Արտաշատի քաղաքապետին. Հրապարակ

Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց առաջ, ինչպես հայտնի է, Կարեն Բենիամինյանն զբաղեցնում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Արտաշատի ԳՀՍՏ ծառայության պետի պաշտոնը: Այժմ այս պաշտոնում Բենիամինյանին փոխարինում է ոչ դես, ոչ դեն՝ հարազատ քեռին՝ Լյովա Բաբաջանյանը: Վերջինիս որդուն, ի դեպ, հաճախ են տեսնում քաղաքապետարանում, ասում են՝ «քոմագ» է անում զարմիկին, մինչեւ […]

Կարեն Կարապետյանը մերժել է «Դաշնակցությանը». Ժողովուրդ

Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն: Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել […]

Երեւանում դանակահարել են 33-ամյա երիտասարդի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հՀիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին որեւէ տեղեկատվություն հայտնելու։ Ոստիկանները պարզել […]

Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Դոյդոյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ «Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված