26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2017

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփ զեկույցը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը օրերս Երեւան կատարած այցելության ժամանակ ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույց՝ Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին։ Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ։ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները նշել են պոտենցիալ ոլորտները՝ հետագա […]

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ […]

«Իշխանությունները որոշակիորեն իրենց մեղքը քավեցին»

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը վստահ է ՝ ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հայաստանյան  քաղաքական դաշտում  տեղի ունեցած լավագույն իրադարձությունն է վերջին տարիների ընթացքում։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ «Այս համաձայնագրով  իշխանությունները  որոշակիորեն իրենց մեղքը քավեցին», –  նշեց Սադոյանը։  ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես հայտնի է, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ Հայաստանի այս քայլին բացասական […]

«Սպիտակ տան» չգրված օրենքը

«Սպիտակ Տուն»-ը չգրված օրենք ունի՝ բացասական լուրերը հրապարակել ուրբաթ, օրվա երկրորդ կեսին։ Սրա նպատակը հանրության և մամուլի ուշադրությունը շեղելն է տարբեր անցանկալի քննարկումներից։ Մարդիկ ուրբաթ օրվա երկրորդ կեսին ամենաքիչն են մտածում քաղաքականության մասին։ Թրամփի թիմի բոլոր հրաժարականները տեղի են ունենում ուրբաթ, օրվա երկրորդ կեսին։ Բենոնը, Սփայսերը, Պրեբիուսը, Փրայսը «հրաժարական» են տվել հենց ուրբաթ օրերին։ Հիմա […]

Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ

Նախօրեին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։ Ըստ Փեքշենի, ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար […]

Ինչ եղանակ է սպասվում

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 2- 4-ն էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված