26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2017

Կարեն Կարապետյանի կոչը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:  Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ […]

Վատ էր, հիմա ավելի կվատանա

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների վերացումը կազդի Հայաստանից արտահանման վրա: «Կարծում եմ, որ ազդեցություն կունենա, որովհետև արտահանման աճի մեջ էական էր գյուղմթերքը, վերակշակվողը և այլն, չեմ ուզում ասել այն, ինչ որ մամուլից եմ կարդացել, բայց Թուրքիան լուրջ մրցակից է, ու արգելքների սահմանափակումների վերացումը ազդելու է նաև մեր պոտենցիալի վրա»,-Henaran.am-ի հետ […]

Գիտնականները հայտնաբերել են կեսարյան հատման վտանգավոր հետեւանքերը երեխաների վրա

Ամերիկացի բժիշկները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել, որ երեխաները, որոնք կեսարյան հատման միջոցով են ծնվում, հասուն տարիքում առավել հակված են ճարպակալման, քան մյուսները։ Ըստ մասնագետների՝ կեսարյան հատման միջոցով ծնվելը 15 տոկոսով բարձրացնում է հետագայում ճարպակալում ունենալու ռիսկը։ Պատճառը, բժիշկների խոսքով, այն է, որ կեսարյան հատման ժամանակ աղիների մեջ այնպիսի բակտերիաներ են ընկնում, որոնք […]

Եթե ուժեղ ընդդիմություն լիներ, Սերժ Սարգսյանը զիջումների կգնար (տեսանյութ)

Չնայած ազատամարտիկ Վահան Բադասյանը կողմ է ապստամբությանը, նույնիսկ զինված, ինչպես օրինակ «Սասնա ծռերն» էին,  սակայն, ըստ նրա, հիմա դրա համար նախապայմաններ չկան, քանի որ ժողովրդի մեջ խորը հիասթափություն կա, որի պատճառը նաև ընդդիմադիրներն են: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Կա խորը հիասթափություն, և դա արեցին նաև մեր ընդդիմության առաջնորդները: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ին որքան մոտ էր […]

Երուսաղեմում գիտնականներն առաջին անգամ հանել են Հիսուսի գերեզմանի քարը /վիդեո/

Գիտնականները բացառիկ ուսումնասիրություն են սկսել։ Նրանք ուսումնասիրում են Քրիստոսի գերեզմանոցը՝ երուսաղեմում։ 500 տարվա մեջ առաջին անգամ գիտնականները հանել են Հիսուսի գերեզամանի մարմարե քարը։ Մանրամասները՝ տեսանյութում

Աշնակում նշվել է Ֆիդայատոնը

Ավանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես […]

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` «Աթենք-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1961 թ. ծնված Նունուֆար Հ.-ն։ Նա փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

«Ես միայն ուզում եմ, որ ինձ նման մայրերի քանակը չավելանա» /տեսանյութ/

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը վստահ է՝ հայ զինվորները  գիտեն՝ հայրենիքի առաջ պարտք ունեն կատարելու. ստացվում է՝ իրենց համար առանցքային նշանակություն չունի՝ ով է ՀՀ պաշտպանության նախարարը: «Նեղն ընկնելիս մեկ «մամա ջան» են կանչում, մեկ էլ՝ «Աստված ջան», երբեք «պաշտպանության նախարար» չեն կանչում: Ես շատ եմ հարգում մեր պաշտպանության նախարարին: Մենք սերտ համագործակցություն ունենք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի