26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2017

«Ես ինձ պատկերացնում եմ ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովում» (տեսանյութ)

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով դեռևս  ԱԺ փոխնախագահ է,  իր ապագա պաշտոնի մասին այսօր Հաղթանակ զբոսայգում  չխոսեց: Լրագրողների հարցեին՝ Նաղդանլային ի՞նչ պաշտոններ են առաջարկվել, ԱԺն փոխնախագահը չպատասխանեց: Հարցեին՝  տիկին Նաղդալյանն իրեն  ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում, վերջինս շատասխանեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովում»:  Իր հնչեցրած պատասխանից հետո Նաղդալյանը ծիծաղեց: Լրագրողը շարունակեց հարցը  ասելով՝ վազելո՞ւ եք. […]

«Մենք պետք է անենք ավելին» /տեսանյութ/

ՀՀԿ-ական պատգամավոր  Գագիկ Մինասյանը ընդունում է՝ այսօր ՀՀ-ում կան ազատամարտիկներ, ովքեր լավ չեն ապրում,  ավելին՝ նույնիսկ հացի գումար չունեն նույնիսկ:  «Այն պրոբլեմները, որոնք մենք ունենք, տարածվում են այն մարդկանց վրա, ովքեր իրենց կյանքը չեն խնայել իրենց հաղթանակի համար: Դա մեզ բոլորիս մի բան է ասում՝ մենք պետք է անենք ավելին, քան արել ենք, էլ ավելին, […]

Ում նկատի ուներ ոստիկանապետը

Քիչ առաջ  Հաղթանակ զբոսայգի ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս շեշտեց՝  լրագրողներն  իր մասին բազմաթիվ հորինվածքներ են գրում: Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հորդորեց «մի բան հնարել» իր և վարչապետի հարաբերությունների մասին: Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ոստիկանապետը պատասխանեց. «Հրաշալի: Ի՜նչ մեղք եք, էրեխե՛ք: Նյութ չունեք էսօրվա, հա՞: Էրեխեք, բավականին լավ ֆանտազիա ունեք, […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): […]

Միասին ենք հարթել մեր հաղթական ուղին․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.   «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի […]

Պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում են /ֆոտո, տեսանյութ/

Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի եռատոնը։ Ինչպես Հաղթանակի զբոսայգուց հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ են արդեն ժամանում ի շարք պաշտոնյաներ՝ կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ոստիկաններ՝ փոխոստիկանապետների գլխավորությամբ։  Աժ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է Արցախում։ Այստեղ է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Րոպեներ անց կմեկնարկի հանդիսավոր արարողությունը։ 

Պայթյուն Նուբարաշենում․ կան վիրավորներ

Մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում […]

Մեր կյանքն ու ազատությունը չենք զոհաբերելու․ ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի […]

Արցախում վթարի հետեւանքով ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ. Արցախի ՊՆ

Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի