26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2017

Ինչո՞ւ ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի. Ժողովուրդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը  «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում  մեկնաբանել է, թե  ինչու ՀԱԿ-ը չգնաց  ավելի լայն դաշինքի: Պարզվում է՝  նրանք սկզբում  բանակցություններ են սկսել  ընդդիմադիր դաշինքի լայն միավորման նպատակով,  սակայն բանակցող կուսակցություններից  3-ը՝  ՔՊ-ն,  ԼՀԿ-ն և «Հանրապետությունը» շատ արագ ձևավորել են «Ելք» դաշինքը՝  այդպես վիժեցնելով գաղափարը: «Ընդհանուր մի գաղափար էր պտտվում,  որ իշխանության դեմ […]

Մահացել է Արթուր Սարուխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։ «Իմ հրաշալի, երկարամյա լավ ընկերը բռնեց հավերժի ճամփան: Հանգչիր խաղաղությամբ ազնիվ, պարկեշտ, ընկերասեր ու լավ Մարդ Արթուր Սարուխանյան», – ֆեյսբուքյան էջում գրել է հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

Խզարում ա. Ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։ Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձեւավորել իր ընտրատարածքում։ Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե […]

Ադրբեջանը ձեռնոց է նետում Մինսկի խմբի համանախագահող երկրներին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց: Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: Պատասխան: Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային […]

Աղվան Հովսեփյանի եղբայրը չի առաջադրվելու. Իրավունք

«Պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից լրագրողները տեղեկացան, որ ԱԺ-ի ընտրություններում չի մասնակցելու։ Թե որն Է պատճառը, օրենսդիր մարմնի անդամը փակագծեր չբացեց։ Միայն ասաց, որ իր որոշումն է։ Սակայն «Իրավունք»–ին տեղեկություններ են հասել, որ Հովսեփյանին հասկացրել են՝ մանդատի հույս չունենա։ Հիշեցնենք՝ Ռուբեն Հովսեփյանը նախկին դատախազ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է»։

«Քֆուր ա կերել». Ժամանակ

Նախընտրական շրջանակում  կրքերը գնալով թեժանում են։  Մասնավորապես, Ավան  վարչական շրջանում  ԴԱՀԿ ծառայության  նախկին  պետ Միհրան  Պողոսյանը  իր շտաբը բացել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանի  շտաբի դիմաց։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  Տարոն Մարգարյանն էլ  հանձնարարել է տարածքը հսկող  տեսախցիկներ տեղադրել, և ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է և նրան այցելում են համայնքի  երիտասարդները։ «Այս հակամարտությունը  գնալով […]

Ձախողվեց. Ժամանակ

««Ժառանգություն» կուսակցությունը անհաջողությամբ է ավարտել «Ելք» Դաշինքի հետ բանակցությունները և ներկայումս կենտրոնացել է միայն օհանյանական դաշինքի հետ բանակցությունների վրա։ Օրեր առաջ «Ելք» դաշինքի հետ բանակցությունները դեռ չսկսված վերջացել են։ Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդի վերջին նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով՝ կա՛մ «Ելք», կա՛մ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի գլխավորած դաշինքով։ Թեև այս որոշմանը դեմ է […]

Ո՞վ է Սեյրան Օհանյանին «խաղալիք» դարձրել. Իրատես

«Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։ Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջեւում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր […]

Կղեկավարի՞. Հրապարակ

«Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։ Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի