27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2017

Ալիեւն այսօր կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահին․ իրավապաշտպանները վրդովված են

Այսօր՝ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի քննարկի գործընկերության մասին նոր համաձայնագիրը։ Սա առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը, որոնք քննադատում են Բաքվին մարդու իրավունքների խախտման համար, գրում է inopressa.ru-ն՝ Politico-ին հղումով։ Politico-ն նամակ է ուսումնասիրել, որում 76 հասարակական կազմակերպություններ Եվրահանձնաժողովին կոչ են արել «օգտագործել բարձրագույն մակարդակի վրա ծրագրված այդ այցը, որպեսզի […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

«Հարցի պատասխանը գիտի միայն երկու հոգի»

Քաղտեխնոլոգգ Արմեն Բադայլանը կարծում է՝ ընտրապայքարի ելած քաղաքական ուժերն այս պահին չպիտի մտածեն՝ որ ուժը որի պրոյեկտն է: «Մինչև պարզես՝ ով ում պրոյեկտն է, ժամանակը կանցնի, դու էլ կպարտվես: Ուղղակի պետք է հասկանաս՝ որ ուժն է քեզ համար այսպես ասած՝ վտանգ ներկայացնում: Բացի այդ՝ ոչ մի կերպ հստակ հնարավոր էլ չի իմանալ՝ ով ում պրոյեկտն […]

Փորձում են «գողական գաղափարախոսություն» տարածել լրատվական ու քաղաքական հարթակներում

Լրատվամիջոցների անսահման հետաքրքրության պատճառով առաջին ու վերջին անգամ անդրադառնում ենք շորթման մեղադրանքով ձերբակալված ամբաստանյալ “Անալիտիկ” կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատական գործին: Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալի փաստաբանը շարունակաբար սուտ տեղեկություններ է հնարում ու տրամադրում լրատվամիջոցներին, իրականությունը շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, և ,եթե որևէ մեկը հարց ունի այդ թեմայի շուրջ, կարող է դիմել ՀՀ Հատուկ […]

«Որ չդառնանք ծաղրի առարկա» (տեսանյութ)

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական դաշտն ու գաղափարախոսությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Հիմա, օրինակ ձևավորվող դաշինքները պիտի լինեն գաղափարախոսության հենքի վրա: Ինչպես աշխարհում քաղաքական ուժերը 2 մասի են բաժանված, ԱՄՆ-ում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, Ֆրանսիայում՝ սոցիալիստներ և լիբերալներ, նույնը Գերմանիայում: Գաղափարախոսությունը պիտի տարբերի մարդկանց, մեզ մոտ ընդդիմություն կոչվածը իշխանությունից այնքան քիչ […]

«Հարկավոր է մի հատ շնորքով դաս տալ հակառակորդին ու այդ դեպքում ամեն բան կավարտվի»/տեսանյութ/

«Պատերազմը չի վերջացել ու շարունակվում է: Հարկավոր է մի հատ շնորքով դաս տալ հակառակորդին ու այդ դեպքում ամեն բան կավարտվի: Հրաման է պետք առաջ գնալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սմբատ Երիցյանը (Ֆելո): Նշենք, որ մի խումբ ազատամարտիկներ օրերս Արցախում գտնվող և կարևորագույն նշանակություն ունեցող «Եղնիկներ» զորամասում էին: «Աստված չանի նույնի միջով անցնենք ու […]

Արարատի մարզում մարդատար ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ

Փետրվարի 6-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի […]

Վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը /ֆոտո/

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ […]

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Բքի պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարահատվածը: Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված