26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կներկայացնի 252 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր միջուկային էներգիայի ոլորտում. /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի առաջնորդն ասում է, որ ներդրումները կենսական նշանակություն ունեն ժամանակակից «ավելի վտանգավոր աշխարհում»: Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը պատրաստվում է հայտարարել երկրի միջուկային զսպման և քաղաքացիական միջուկային արդյունաբերության մեջ 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (252 միլիոն դոլար) ներդրումներ կատարելու մասին: Մեծ Բրիտանիայի միջուկային արդյունաբերությունը «աճի աննախադեպ ժամանակաշրջան» է ապրում և այն մինչև 2030 թվականը 123.000 […]

Ուկրաինան Ղրիմի մոտ խոցել է 2 ռուսական դեսանտային նավ. /Տեսանյութ/

Ուկրաինան ասում է, որ պայթեցրել է ռուսական երկու դեսանտային նավ, կապի կենտրոն և այլ ենթակառուցվածքներ: Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ «Յամալ» և «Ազով» նավերը ոչնչացվել են։ Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական 10 հրթիռ է խոցվել: Նշենք, որ Ռուսաստանը նաև կիրակի վաղ առավոտյան հրթիռային և անօդաչու սարքերի հարձակում է […]

Հրեաները ցանկանում են տներ կառուցել Գազայում և ապրել այնտեղ. /Տեսանյութ/

78-ամյա Դանիելլա Վայսը Իսրայելի հրեաների վերաբնակեցման շարժման առաջնորդն է: Տատիկն ասում է, որ արդեն ունի 500 ընտանիքների ցուցակ, ովքեր պատրաստ են անմիջապես Գազա տեղափոխվել: Տիկին Վայսը ղեկավարում է արմատական վերաբնակիչների կազմակերպությունը, որը կոչվում է Նաչալա կամ հայրենիք: Տասնամյակներ շարունակ նա հրեական բնակավայրերի սկիզբն է դրել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում, պաղեստինյան հողում, […]

Ռուսաստանը չորս տղամարդու ահաբեկչության հոդվածով մեղադրանք է առաջադրել. /Տեսանյութ/

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլում» պետք է լիներ «Պիկնիկ» խմբի համերգը, սակայն ներխուժել են մի խումբ զինված մարդիկ և սկսել են կրակել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հարձակվողները զինված են եղել «Կալաշնիկով» ինքնաձիգներով, ունեցել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը ահաբեկչության վայր է ժամանել արտակարգ դեպքի մասին հաղորդագրությունից 5 […]

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԱՄՆ-ի բանաձևի վրա. /Տեսանյութ/

Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բանաձևի վրա, որը կոչ էր անում «անհապաղ և կայուն հրադադար» հաստատել Գազայում Իսրայել-Պաղեստին պատերազմի ֆոնին: Նշենք, որ ԱՄՆ-ի բանաձևը Գազայում կրակի անհապաղ դադարեցումը կապում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած քվեարկությունը եղել է 11 կողմ, երեքը դեմ և մեկ ձեռնպահ։ […]

Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էլեկտրակայաններին. /Տեսանյութ/

Երեկ Ռուսաստանը հարվածներ հասցրեց ուկրաինական էլեկտրակայաններին: Շուրջ 150 անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ գրոհել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա, որի արդյունքում 1 միլիոնից ավել մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից: Արդյունքում Կիևը ստիպված է եղել շտապ էլեկտրաէներգիա խնդրել Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից: Նշենք, որ այն պատերազմի երկու տարիների ընթացքում ամենամեծ ավիահարվածն էր էներգետիկ ենթակառուցվածքներին: Մոսկվան իր ավիահարվածները ներկայացրել […]

Ապօրինի ներգաղթյալները շարունակում են գալ Անգլիա. /Տեսանյութ/

Չորեքշաբթի Անգլիայի ափերին 514 անօրինական ներգաղթյալներ տեղափոխող տասը նավ է կայանել։ Այս տարի դա ռեկորդային է մեկ օրում թագավորություն ժամանած անօրինական ներգաղթյալների թվով։ Նախորդ տարիներին այն կարող էր գերազանցել օրական 1000-ը: Ըստ Բրիտանայի ՆԳՆ վիճակագրության՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լա Մանշով թագավորություն է անցել ընդհանուր առմամբ 4043 անօրինական ներգաղթյալ՝ 10%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն […]

Առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել հիվանդին. /Տեսանյութ/

62-ամյա Ռիկ Սլեյմանը երկար տարիներ շարունակ դիալիզ էր ընդունում : նրան 2018 թվականին հիվանդանոցում մարդու երիկամի փոխպատվաստում կատարեցին, սակայն 2023թ. այն դադարեց գործել և նա ստիպված էր վերադառնալ դիալիզին: Նրան առաջին անգամ փոխպատվաստել են խոզի նոր երիկամ, որը գենետիկորեն ձևափոխված էր՝ նվազեցնելու օրգանի մերժման ռիսկը: Ամերիկացի վիրաբույժներն ասում են, որ Ռիկ Սլեյմանը «իսկական հերոս» է` […]

Բոսնիա և Հերցեգովինան բանակցություններ կսկսի Եվրոմիությանը միանալու համար. /Տեսանյութ/

Բոսնիա և Հերցեգովինան պետք է սկսի ԵՄ անդամակցության բանակցությունները՝ դաշինքին միանալու պաշտոնական դիմումից ութ տարի անց։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, խորհուրդ է տվել սկսել բանակցությունները: ԵՄ առաջնորդներն այժմ իրենց հավանությունն են տվել ծրագրին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է երկրի ղեկավարներին՝ ասելով. «Ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»։ Նա լուսանկար է հրապարակել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի