11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ /տեսանյութ/

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Նշվում է, որ մահացածն առեւտրի կենտրոնի աշխատակից էր։ Եւ մեկ հոգի՝ հրշեջ, վնասվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այրվող կենտրոնից տարհանել են ավելի քան 600 հոգու, հրդեհը հաջողվել է մարել։ Ինչպես պարզվել է, հրդեհը բռնկվել է կենտրոնի 5-րդ հարկում՝ խաղալիքների պահեստում։ 

«Լավ էլի, Խանդոյան էս ի՞նչ եք անում». Ծռերը խանգարում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: «Սասնա ծռերի» անդամները ակնհայտ արհամարանք են ցուցաբերում և տեղերում բարձրաձայն խոսում և ծիծաղում են: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բազմաթիվ անգամ դիտողություն արեց, սակայն իրավիճակը չի փոխվում: Երբ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ուզում էր դուրս […]

Երևանը շարունակում է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման ուղղությամբ. Վ. Սարգսյան

Երևանը շարունակում է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Մենք անընդհատ աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ զենքի առաքումների հնարավորության, այդ թվում, ֆինանսական գործիքակազմի շրջանակում», – ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք պետք է […]

«Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը». գնդապետ Ավետիսյանի հայտարարությունը/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտենք, որ հայ ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից և բոլորս փոփոխություն ենք ուզում: Պետք է պայքարենք, որ ՀՀ քաղաքացին ազատ ապրի և ամեն քայլի նրանց իրավունքները չոտնահարվեն: Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանը բոլոր ընդդիմադիր անհատներին և կուսակցություններին միավորման կոչ […]

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-ասաց նա: Դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:

Հարձակում YouTube-ի գրասենյակի վրա․ կա զոհ եւ վիրավորներ /տեսանյութ/

Կալիֆորնիայում գտնվող YouTube ընկերության գրասենյալի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդ մասին առաջինը գրել են ընկերության աշխատակիցները՝ իրենց սոցկայքերում։ Նրանցից շատերը, լսելով կրակոցներ, փակվել են իրենց աշխատասենյակներում ու տեղեկացրել տեղի ունեցածի մասին։ Մասնավորապես, Վադիմ Լավրուսիկը, ընկերության ներկայացուցիչ, գրել է․ «Կրակոցներ YouTube-ի գրասենյակում։ Ես իմ աշխատասենյակից դրանք լսեցի, տեսա, թե ինչպես են մարդիկ վազում։ Մենք մի […]

Բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու համար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին, հայտնում են նախարարությունից: Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ […]

Ստիպված վաճառել եմ երիկամս. ազատամարտիկին փորձում են ճնշել/տեսանյութ/

Արտաշատի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ,  ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը փորձում է ճնշել իրեն և թույլ չտալ, որ մասնակցի  ցույցերին: «Ես բազմաթիվ խաղաղ ցույցեր եմ իրականացնել արդարության հասնելու համար, բայց արդեն 1 տարի է ինձ հետպնդում են: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ ցույցերի մասնակցեմ կամ հացադուլ  հայտարարեմ: Աղջիկս ծանր հիվանդ […]

«Ապրիլին զենքի պակաս չի եղել, տարածքներ չեն հանձնվել…»/տեսանյութ/

«Եկեք երկու բան տարբերակենք, քանի որ բավականին լուրջ ուսումնասիրություններ են արվել ապրիլյան պատերազմի բացթողումների շուրջ: Ապրիլյան պատերազմից  անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ, սակայն պատերազմի որոշակի խնդիրների հետ կապված կոնկրետ  մեղավորներ մատնանշելը չի կարող համապատասխանել իրականությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չպատժվեցին ապրիլյան պատերազմի մեղավորները, ասաց  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը պնդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի