19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Ցեղասպանված 1․5 միլիոն հայերի ցուցակ կազմելը թուրքական օրակարգ է /Տեսանյութ/

«Թվերը բոլորովին կարևոր չեն, որպեսզի կատարվածը որակվի ցեղասպանություն․  բայց մեր իշխանությունները, անձամբ Անդրանիկ Քոչարյանն իր տարբեր ելույթում 3 անգամ կրկնեց ՝ մենք պետք է հստակ իմանանք այդ մարդկանց անուն, ազգանուն, հայրանունը , որպեսզի կարողանանք հասկանանք ինչպես ենք հարաբերվում մեր հարևանների հետ։ Կարծում եմ , որ սա վտանգաավոր հայտարարություն է, որովհետև միակ կողմը, որ նման հայտարարություն […]

Գործընթացը կասեցվա՞ծ է, թե՞ Փաշինյանը «փափուկ բարձ» դրեց տավուշցիների գլխի տակ. Հրապարակ

Մեկամսյա դադարից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր։ Մարտի 18-ին, հիշեցնենք, նա այցելել էր Ոսկեպար, Բաղանիս եւ այլ համայնքներ եւ տեղի բնակչությանը գուժել սպասվող չորս «ադրբեջանական» տարածքների հանձնման մասին, հետ գալով Երեւան՝ անգամ սպառնացել էր՝ եթե մինչեւ շաբաթվա վերջն այդ տարածքները չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Հիշեցնենք․ պաշտոնական Բաքուն Երեւանից պահանջում է անհապաղ իրեն […]

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. Փաստ

Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը: Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել […]

Գող-գող գալիս- գնում են … մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. Փաստ

Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են: Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի […]

Հերթն Անահիտ Ավանեսյաննինն է. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։ Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար […]

Դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը

այաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային […]

Սամվել Վարդանյանը դատարանից ազատ արձակվեց

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը  տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը։ Սամվել Վարդանյանը դատարանից ազատ արձակվեց: Հիշեցնենք, լոկ կասկածյալ, փաստացի հանրային պարսավանք իրականացրած Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, ապա անմարդկային խոշտանգման ենթարկվել:

Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, բայց

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոսկեպարում Նիկոլի ելույթի մասին տեղեկություններ են հաղորդում ներկաներից ոմանք։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, բայց փոխարենը Բերքաբերից հատված կհանձնվի թշնամուն։ Այսինքն հիմա էլ փորձում է Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել։ Ըստ նիկոլական տրամաբանության՝ բավական չէ, որ Բերքաբերից թշնամին գրավել է Ջողազի […]

Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Սամվել Վարդանյանի ձերբակալությունը պետք է արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը թիրախավորում է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ նրա հետ ասոցացված սեգմենտի ներկայացուցչի, այլ պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել իշխանական ներկայացուցչի հետ պատահական հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի