Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։ Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական եւ ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա […]
Ինչ է կատարվում Ալավերդիում:
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ «Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ […]
Գրականագետ Կարո Վարդանյանը ահազանգում է Րաֆֆին վտարվել է դպրոցից, մասնավորապես նշելով. «Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս»,-գրում է գրականագետ Կարո Վարդանյանը։ «Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա […]
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության […]
Բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում «սեւ ուրբաթին», որ զեղչերով գնումներ անեն։ Մինչդեռ Հայաստանում շատ տնտեսվարողների համար այն հարմար առիթ է սպառողներին մոլորեցնելու՝ դարակներում մնացած ապրանքները վաճառելու, «ակցիա» կամ «զեղչ» պիտակներով դրանք իրացնելու համար։ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ արդեն բողոքներ են ստացել քաղաքացիներից։ Նրանցից մեկն ասել է, որ գնապիտակը պոկել […]
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան 2022 թ․ հուլիսի 14-ին արգելվել է ՀՀ իշխանությունների կողմից, գրել է. «Հարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային […]