05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուռ կործանվում ենք… Ու նորմալ է, որ գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող տրանսգենդերը նիկոլական է

Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը ներկայացնելու տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը: Այս լուրը մեծ արձագանք է ստացել օգտատերերի շրջանում, որոնք քննադատում են ՀՀ իշխանություններին երկրում ստեղծված նմանօրինակ մթնոլորտի համար: Մարդիկ հիշել են, թե ինչպես 2018թ.-ի իշխանափոխությունից հետո ԱԺ ամբիոն բարձրացավ տրանսգենդերը եւ թե ինչպես ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ տրանսգենդեր Մել Դալուզյանն իր պաշտպանության տակ է: Արամ Մանուկյանը այս առնչությամբ գրում է.

«Ով ոնց կարում ա, ղժժում ա էս երկրի վրա։
Չնայած նորմալ ա, որ տռանսը նիկոլական ա
«Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը»:

Մանկավարժ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուռ կործանվում ենք… 2018-ին ԱԺ ամբիոնից տրանգենդերներին խոսք էր տրվում ու մեր հասարակությունը դա հանդուրժում էր, որովհետև նիկոլն էկել էր փրԳելու հայ ազգին։ Իսկ այն, ինչ այսօր ունենք, դրա տրամաբանական շարունակությունն է։

Ավելի վաղ Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր.

«Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ընկերներ և հարազատներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել շատ ուրախ նորությամբ, որն անակնկալ կլինի բոլորիդ համար։
Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես: Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է` այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։

Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։ Շարունակեք հետևել իմ էջին որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ