25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում. նախարարը՝ լրագրողների մասին

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Ելք» խմբակցությունն ու մի քանի պատգամավորներ առաջարկներ են ներկայացվել: Նախարարը շնորհակալություն հայտնեց դրանց համար, նկատեց, որ մի մասն ընդունվել են:  Ըստ նրա՝ առաջին փոփոխությունը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի նիստերին: «Երևանի ավագանու  նիստերի  համար մտցվում են բացարձակապես […]

Պատրանքային խորհրդարանական երկրում այս իրավունքն էլ պատրանքային է. պատգամավոր

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հանրաքվե նշանակելու որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, իսկ ի՞նչ է լինում, եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, այդ դեպքում՝ հարցը փակուղի էր մտնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ բացը […]

«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է»

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»: Գաբրելիյանը չբացառեց, որ ինքը կշարունակի ապրիլից հետո […]

«Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին». լրագրողը դեռ կբացահայտի

2018 թվականի  մարտի 15-ին,  ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել […]

Ինչով է պայմանավորված Հայաստանի վրա նստած փոշու ամպը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է. «Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»։

Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա. Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց […]

«Հրայր Թովմասյանը յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է»

ԱԺ հերթական նսիտում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: «Մարտի12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ` ՍԴ-ի կազմից նախագահի թփափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա: Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, […]

Քննարկումները դեռ շարունակվում են, ինչպես նախագահն ասաց. Ֆարմանյան (տեսանյութ)

«Նախագահը շատ հստակ ասել է, որ այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցությամբ, որ խոսքը հավակնությունների մասին է: Նա նաև վերահաստատել է, որ ինչ վերաբերում է հավակնություններին, ապա հիմա էլ նման հավանականություն չկա, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որ խոսում է այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին […]

Շիրակի պետհամալսարանում դասադուլ են հայտարարել. Ուսանողները դիմել են Սերժ Սարգսյանին

Մի քանի օր առաջ  աշխատանքից ազատվեց 7  ամիս Շիրակի պետական համալսարանի ապօրինությունների մասին բարձրաձայնող դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը: Երեկվանից պատմական բաժնի ուսանողները սկսել էին ֆլեշմոբ…համացանցում տեղադրում էին ի պաշտպանութոյւն իրենց դասախոսների տեսանյութեր տեղադրել, որով պահանջում էին չեղարկել մարտի 15-ի որոշումը ու նորից  Շիրակի պետական Համալսարան վերադարձնել մասնագետ դասախոսներին: Բացի այս ամենը նաև սլսվել […]

Կարո Եղնուկյանը կարող է մահանալ.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

Վերջին երկու դատական նիստերին «Սասնա Ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերել դատարան՝ 230-120 արյան ճնշմամբ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանի խոսքով՝իրավագիտության դոկտոր և ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը չի դիմանում բանտային պայմաններին, մանավան որ նրան առաջադրված մեղադրանքները անհեթեթ են: «Այսօր մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված