25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես ե՞րբ եմ մթոմ իշխանության հետ եղել, հա էլ ընդդիմադիր եմ եղել». Սեյրան Սարոյան

Խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Մամվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ոնց է քվեարկելու մայիսի 8-ի վարչապետի ընտրության հարցին: «Կգա վախտը, կասեմ: Հանրապետական ֆրակցիայի անդամ ենք, ֆրակցիան ա որոշում, իսկ անհատական իմ կարծիքը օրը կգա, կասեմ»,- ասաց նա։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ նշեց. «Հո մենք անհատական չենք ընտրվել, Հանրապետական կուսակցությունն ա մեզ առաջադրել, ֆրակցիան ինչ կորոշի, տենց էլ կանենք»։

Ինչ վերաբերում է Ֆելիքս Ցոլակյանի Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելուն, ապա Սարոյանը ասաց. «Լավ արեց, էդի իրա խնդիրն էր»։ Հարցին` Հանրապետականի սխալը որն էր, որ այսպես եղավ ամեն ինչ, Սարոյանն ասաց. «էդքան չեմ կարա ասել, էդ պատմությունը ցույց կտա` ով ինչ սխալ արեց, ինչ չարեց, ինչի համար արեց։ Իմ խիղճը մաքուր ա»: Հարցին էլ` իրեն ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ է, ասաց.

«Ես ե՞րբ եմ մթոմ իշխանության հետ եղել, հա էլ ընդդիմադիր եմ եղել, ինչը ժողովրդի խաթրին ա եղել, հելել ասել եմ։ Պռոստը վատը գիտեք ինչն ա՞ , որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում, էդ ա»: Սարոյանը հավելեց, որ ժողովուրդն ինչ որոշի, տենց էլ պիտի լինի: «Նիկոլ կլինի, Պողոս կլինի, Սեյրան կլինի, էդ ա, տեսաք՝ ժողովուրդը ինչ ուզենա, կարա անի»,- ասաց նա: Դիտարկմանը` չի ցանկանում, որ իր անունն էլ ոսկե տառերով գրվի, ասաց. «Այ մարդ, մեր անունը մթոմ նենց շատ ա գրված, մնաց ոսկե տառերով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ