25 Օգոստոսի, Կիրակի, 2019

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՀՀԿ-ում միանշանակ չեն վերաբերում Արա Աբրահամյանին

arm144040041922

Հնաբնակ ՀՀԿ-ական, կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը միանշանակ չի վերաբերում հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրած Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտաիր է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2017 թվականի խորհդրարանական ընտրություններին: «Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր նախասիրություններով փորձել համախմբել ուժերի կամ  քաղաքական ուժ ստեղծել […]

Ուշադրություն, վարորդներ. ՃՈ-ն զգուշացնում է

DSC00394-copy

ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից՝ հավելելով, որ առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան […]

Աբրահամյանը «Ալյանսի» հոգը չէ

2310301221434627607

Կուսակցություն ստեղծելու և հայաստանյան քաղաքական դաշտ իր մուտքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արբահամյանի հայտարարությունների վերաբերյալ «Ալյանս» կուսակցությունում քննարկումներ տեղի չեն ունեցել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ալյանսի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Արդյո՞ք «Ալյանսը» Արա Աբրահամյանին և նրա ստեղծվելիք կուսակցությանը մրցակից համարում է, Վարդան Քոչարյանն արձագանքեց. «Առայժմ չգիտեմ կուսակցություն ստեղծվա՞ծ է, թե՞` ոչ: Լսել եմ միայն […]

Խաղալիք ատրճանակով ակցիան «թանկ» նստեց.ի՞նչ կտա բողոքը /վիդեո/

shant_krakox_0

«Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները շատ բարդ են լուծում գտնում, կամ չեն գտնում: Բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվում, բայց շատ ահավոր է, երբ մարդկանց անազատության մեջ են պահում և ուղղակիորեն ոտնահարում են նրանց իրավունքները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը, ով շարունակաբար մասնակցում է Հայաստանում մարդու […]

Զենքով-բանով հարց են լուծում …

73e4b8691e12d571bd2d7fc19efdfff5

«ժառանգության» ներկայացուցչի՝ Հովսեփ Ղազարյանի և «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի միջադեպի քննությունը դեռ շարունակվում է: Ներկա  պահին գործում որևէ տեղաշարժ չկա:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն »  կուսակցության անդամ  Հովսեփ Ղազարյանը: Հիշեցնենք,  «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության շենքում Նարեկ Սամսոնյանը կրակել և հարձակվել է «Ժառանգության» անդամների վրա: Ընդհարման պատճառը եղել է «Քաղաքացիական […]

Մենք ունենք հրեղեն տղաներ /վիդեո/

image_24870

«90-ական թվականներին սանձազերծվեց կանոնավոր պատերազմը, որը տևեց մինչև 94 թվականը: Այդ ժամանակ էլ Հայաստանից բազմաթիվ հեռացողներ կային, հատկապես երկրաշարժի գոտուց: Այն ժամանակ էլ ցավոք սրտի ողջ ժողովուրդը չէր մասնակցում պատերազմին»,- սահմանին ընթացող դանդաղ պատերազմի ու դրա հնարավոր զարգացումների շուրջ զրուցեցինք արցախյան պատերազմի մասնակից «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Հայ ժողովուրդը միշտ էլ […]

Երևան-Արմավիր ավտոմայրուղին կրկին փակ է

23

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մի խումբ բնակիչները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը. պատճառն այս անգամ լոլիկի և սմբուկի մթերումն է: Գյուղացիները դժգոհում են, որ իրենց հողատարածքներից հավաքած բերքը չեն կարողանում իրացնել, քանի որ պահածոների գործարանները միայն մի քանի տոննա մթերում են կատարում, այն դեպքում երբ իրենց բերքը անցնում է մի քանի տասնյակ տոննան: Արշալույսցի գյուղատնտեսները դժգոհում […]

Դատախազը բողոքարկել է «Սդղի գյոլի» գործով առաջին ատյանի որոշումը

????????????????????????????????????

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդուն՝ Դերենիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազը  բողոքարկել է և Վերաքննիչ դատարան բողոք  ներկայացրել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց փաստաբան Արմեն Խաչատրյանը: «Դեռևս չգիտենք ինչ հիմքով է դատախազը բողոքարկել, մեզ դեռ բողոքարկման մասին թուղթը չեն ուղարկել»,-ասաց  փաստաբանը: Հիշեցնենք, օրերս՝ առաջին  ատյանի դատարանը փոխել էր Հակոբյանի խափանման միջոցը և […]

Շատ են զգում Վահեի կարիքը. գործը կքննվի ՄԻԵԴ-ում

10603503_779157895456543_2809479675885557364_n

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15 օրյա ժամկետում վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի և ընկերների գործը: Այս առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց «Շանթ և ընկերներ» քրեական գործով տարբեր պատժաչափերի դատապարտվածների հարազատների հետ: «Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը միշտ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ, այս դեպքում էլ մենք հույս ունենք, որ իրենք կպահպանեն իրենց սկզբունքները ու կիրականացնեն մարդու […]

Ծառ, որ համախմբեց աշխարհի տարբեր ծագերում ապրող հարազատներին /վիդեո/

00

Բնության ամեն մի երևույթ էլ հեռանում է իր ակունքից. մարդն էլ բացառություն չէ: Մի թեթև քամուց հետո անգամ մրջյունները լքում են իրենց բները, ջրերն ու հրաբուխները հոսում գնում են, տերևները պոկվում են ծառից ու անհայտանում հեռուներում, քարերը պոկվում են ժայռերից ու միայն ծառերն են, որ ամուր կառչած են մնում իրենց արմատներին: Նրանց հատում են, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի