27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ պատահեց «Սասնա ծռեր»-ի դատավորին. մանրամասներ /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով այսօրվա նիստը անցավ բավականին լարված: Փաստաբանները դատավորին հայտնեցին, որ պատրաստվում են նրա նկատմամբ բողոք ներկայացնել Արդարադատության խորհրդին: «Այնպիսի իրավիճակ է, որ կարող է հանրության մեջ տպավորություն ստեղծվել, որ կարգազանց են միայն փաստաբանները»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը նշեց` դատավորի մեջքին կանգնած է պետությունը, բայց […]

Ես խաղողի դաշտեր չունեմ. նախարար (տեսանյութ)

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր են իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը գյուղացիներին վճարել, իսկ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ: «Ըստ գործարանների ներկացաման՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն է ավելացել: Նախորդ պարտքերը այս պահին մթերողները երաշխավորում են, որ դա համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և […]

«Չպետք է երեխային հալածել պաշտոնյայի զավակ լինելու պատճառով» (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ եթե նույնիսկ Հրազդանի քաղաքապետի որդին օրենքը խախտել է, նա դպրոցում ոսկե մեդալն ազնվորեն է վաստակել: Այս մասին նա խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կրթության իրավունք ունի, եթե նույնիսկ նա դատապարտված լինի եւ բանտում պատիժ կրի: «Հիշեք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը. պատժավայրից հերոսին […]

Ամեն պահ պատերազմ է սպասվում /տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը վստահեցնում է, որ ամեն պահ պատերազմական գործողությունները կարող են թեժանալ.«Ինձ համար ամեն պահը լարված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Սարուխանյանը ընդգծում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել«Ասել եմ ու ասում եմ` 1994 թվականին ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքվել: Մեր թշնամին ամեն օր զենք է գնում ու մի օր օգտագործելու է»: […]

«Ամեն ինչի գնում են, շուտով մեզ էլ կվաճառեն» (տեսանյութ)

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Henaran.am-ի հետ հետ զրույցում ասում է, որ Հայաստանում խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ օրենքով չեն ցանկանում ապրել: «Իշխանությունները մի օրենքով են ապրում, քաղաքացիները՝ մեկ այլ»: «Երկիրն աղքատ է, ամեն ինչի գնում է: Շուտով մեզ էլ կվաճառեն»,-ասում է նա, ապա հավելում. «Արդյունաբերություն չկա մեր երկրում, քանդեց ՀՀՇ-ն, բոլորը, ես սպասում եմ, որ […]

Պետք է կարողանանք զատել տաղանդն ապաշնորհից. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այսօրվա երգարվեստում երիտասարդների մեջ կան տաղանդավոր մարդիկ, ասաց, որ այսօր իհարկե, կան տաղանդդներ, բայց անտաղանդներ էլ շատ կան: «Մենք պետք է կարողանանք զատել տաղանդն ապաշնորհից, բայց տաղանդավոր մարդիկ շատ կան, ուղղորդել է հարկավոր, ճանապարհը հարթել է հարկավոր, ճանապարհ է հարկավոր տալ, ոգևորել ու պարտադրել […]

Մաքսային միությունն արդարացնո՞ւմ է իրեն (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ու տարբեր ոլորտներում, իսկ արդյոք դա կախված է նրանից, որ Հայաստանը 2013 թվականից Մաքսային միությունում է, թե ոչ, քաղաքագետը չի կարող ասել: Henaran.am-ի հարցին, թե արդյոք արդարացվել են այն նպատակներն ու լուծվել են խնդիրները, որոնց համար ՀՀ-ն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Իսկանդարյանը պատասխանեց. «Ես […]

«Հիվանդ տղա է, ջուր էր ուզում… ».Միայնակ գայլին հեռացրին դահլիճից

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը:  Նշենք, որ նիստը  նիստը  30 րոպեյով հետաձգվել էր պաշտպանների բացակայության պատճառով: Արդեն հայտնել էինք , որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը հրաժարվում էին բացել պայուսակները, նշելով, որ կարգադրիչները զննության փոխարեն խուզարկում են իրենց: Նախագահող […]

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են» /տեսանյութ/

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են, ի՞նչն է փոխվելու, թե՞ ավելի արդար երկիր ենք ունենալու։ Թող նոր  փողոցների անունները դնեն հերոսների անուններով։ Ինչի՞ ենք հասնելու, եթե անընդհատ ջնջենք հինը ու նորն առաջ բերենք», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՝ անդրադառնալով Երևանի փողոցներց որոշների անվանափոխելու՝  «Ելք»-ի […]

Զոռբայություն մի արեք. «Սասնա ծռեր» 14-ի դատական նիստն ընդմիջվեց/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չմեկնարկած ընդմիջվեց  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ փաստաբանները դեռ դահլիճում չեն և այդ պատճառով նիստը հետաձգվեց 30 րոպեյով: Նշենք, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը հրաժարվում են բացել պայուսակները, նշելով, որ կարգադրիչները ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված