26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երեխայիս կորցրած մանկության համար ո՞վ է պատասխան տալու. «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մենք արդեն ծայրահեղ ծանր վիճակում ենք ու ոչինչ չենք հասկանում: Դատերը անընդհատ հետաձգվում են, իսկ իմ ընտանիքի համար մի րոպե սպասումն էլ ահավոր է: Ամուսինս էլ չի դիմանում: Ի՞նչ է լինելու էս ամենի վերջը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Հուզված կինը նշեց, […]

Ո՞վ է Լևոնի մահվան մեղավորը. Բամբակաշատում հրաժարվում են զինվոր տալ առաջիկա զորակոչին /տեսանյութ/

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այսօր՝ մայիսի 8-ին հուղարկավորվեց մայիսի 6-ին մարտական դիրքերում մահացած Լևոն Արսենի Թորոսյանը: Համագյուղացիները և Արսենի հարազատները հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նրանք հուղարկավորությանը մասնակցող հրամանատարից պահանջում են բացահայտել իրողությունը: Արսենի հարազատները զայրացած են ու դժվարությամբ են տիրապետում իրենց: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից […]

Միխայիլ Լեոնտևի պատկերացմամբ՝ ՀՀ-ում կատարվողը դավաճանություն էր. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին համացանցում հետաքրքիր տեղաշարժեր նկատվեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա խոսեց սոցիալական ցանցերում հեղափոխության օրը նկատված արձագանքների մասին: Նրա ներկայացմամբ՝ օրինակ, երբ Կարեն Կարապետյանը որոշեց հանդիպել Փաշինյանին, երբ ենթադրվում էր, որ ինքը կլինի ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն, մի շարք ռուսաստանցիների էջեր ակտիվացան: Իսկ, երբ  Նիկոլ Փաշինյանը մերժեց իշխանության […]

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

SHANTNEWS-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուզան Ազիզյանը Երևանի քաղաքապետարան էր հրավիրվել, իսկ ուսուցիչները հրաժարվում էին աշխատել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:

Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը

Շիրակի պետական համալսարանի  հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։ Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից  այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։ Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում,  նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ: Այս ամենի մասին չհաջողվեց […]

Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը

Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից, միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի […]

Հայաստան, “опять власть меняется”

Հայտնի ֆիլնի տրամաբանությունը լիովին համընկնում է այսօր մեզանում ծավալվող իրողության հետ. շահ, ահա այս է դրված նրանց մտածելակերպում, ովքեր առաջնորդվում են՝ «որն է քյարը» սկզբունքով: Շահի համար ոմանք փոխեցին եւ շարունակում են փոխել երեսները՝ հարմար դիրքավորվելու համար: Պարոնայք, ամոթ է, սա էլ կանցնի. ինչ եք պատասխանելու ձեր խղճի հարցերին, երբ մենակ մնաք ինքներդ ձեր եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի