27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը

Մայր, չորս տառ, չորս տառի մեջ մի ամբողջ հավերժություն, զգացողությունների մի ամբողջ անբացատրելիություն: ՄԱՅՐ` …ամենաքնքուշ, ամենաբարի, ամենաուշադիր, ամենաանհանգիստ, ամենա-ամենա-ամենա սիրուն բառերի հոմանիշ, շնորհավոր տոնդ, առողջ եղիր, որ մենք էլ առողջ լինենք, երջանիկ եղիր, որ մենք էլ երջանիկ լինենք, ժպտա, ժպտա ու անդադար ժպտա, որ մենք էլ այլևս դատապարտված լինենք ուրախությամբ: ՄԱՅՐ ամենակարող, որ դիմանում ես […]

Սիրտս անասելի ցավում է. Արմինկան՝ իր երաժիշտի մասին

Արմինկան հուզիչ գրառում է արել իր առաջին երաժիշտի մասին, որը կյանքից հեռացել է: Երգչուհին նրա լուսանկարն է հրապարակել իր Instagram-ում եւ գրել. «Իմ կարիերայի հենց ամենասկիզբը եղավ քո ու քեզ նման հրաշալի երաժիշտների հետ «ՀԱՅԵՐ» խմբում`1992 թվականին…. Սիրտս անասելի ցավում է, Արիկ ջան, բարի մարդ ու գերազանց երաժիշտ… Հանգչիր խաղաղությամբ»:

Սիրուշոն եւ SOAD-ը հանդես կգան համատեղ աշխատանքով

Սիրուշոն System Of A Down-ի հետ համատեղ աշխատանք է պատրաստում: Այս մասին երգչուհին անձամբ է տեղեկացրել իր Instagram-ի էջում. «Ջոն Դոլմայանն է պատճառը, որ ես այսօր ձայնագրման ստուդիա եմ եկել: Այդ մասին կպատմեմ մի փոքր ուշ»,- գրել է Սիրուշոն:

Անժելա Սարաֆյանը՝ Westworld-ի 2-րդ եթերաշրջանի թրեյլերում

YouTube-ի HBO ալիքում հրապարակվել է Westworld սերիալի նոր՝ երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որում նկարահանվել է հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Բացի նրանից, սերիալում նկարահանվել են էվան Ռեյչել Վուդը, Թանդի Նյուտոնը, էդ Հարիսը, Ջեֆրի Ռայթը եւ Ջեյմս Մարսդենը։  Նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 22-ին։

Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները. Վարդա

Պարուհի Վարդան Instagram-ում հերթական գրառումն է արել՝ նվիրված եղբորը։ «Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որը թույլ չի տալիս, որ ցավը ներթափանցի սիրտս։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, որի հետ վերջերս ես այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ […]

Սիրուշոյի անմոռանալի օրը

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից երգչուհին գրել է. «Երեկ ինձ համար անմոռանալի օր էր։ Հրավիրված էի Հարվարդի համալսարան`ծանոթանալու տեղի հայ ուսանողների հետ (և ոչ միայն) նրանց պատմելու իմ ոգեշնչումների և ծրագրերի մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր, շնորհակալ եմ հրավերի համար»։ 

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը պատրաստվում են հարսանիքի

Երգչուհի-դերասանուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում սիրելիի՝ մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանի հետ նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Աննան հարսանյաց զգեստով է: Երգչուհի-դերասանուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել այն: Միայն հաշտեգում նշել է՝ շուտով և որ նրանք հոգնած են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված