29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնական զգացումներով կիսվեց Henaran.am-ի հետ

image_1745

‘Ակտիվ հարս էի, բոլոր երաժշտությունները, երբ հնչում էին, պարում էի, շատ լավ անցավ’,-Henaran.am-ի հետ իր հարսանեկան մանրամասներով կիսվեց ծանրամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա երեկ է ամուսնացել: Հռիփսիմեի խոսքով`  հյուրերը ևս աշխույժ էին և ուրախ ու լավ ժամանակ են անցկացրել: Ծանրամարտիկը մեզ հայտնեց նաև, որ այսօր իր ամուսնու` ծանրամարտիկ Տարոն Թովմասյանի հետ գնում են Ծաղկաձոր` հանգստանալու, […]

Բունդեսլիգայից ազգային հավաքական կվերադառնամ հունվարին. Արսեն Ջուլֆալակյան

image_1751

Հունահռոմեական ըմբիշ, Օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն արդեն չորրորդ տարին է, որ հանդես է գալիս Գերմանիայի բունդեսլիգայում:  Henaran.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ ինչպես ֆուտբոլն, այնպես էլ բռնցքամարտն այնտեղ բավական զարգացած են:  2010թ-ին իր թիմը` ‘Կաեսֆալե’ ակումբը, դարձել է Գերմանիայի առանջնության չեմպիոն: ‘Այնտեղ օրենքները տարբերվում են Եվրոպայի ու Աշխարհի առանջնության կանոններից: Հուսով եմ` կկարողանամ այնտեղ թիմայինով դառնալ չեմպիոն’,-նշեց […]

Ջուլֆալակյանը խորհուրդ է տալիս կողքից ավել-պակաս չմեկնաբանել

image_1761

‘Մեր մարզաձևը ոչ մի խնդիր չի ունեցել, մենք պլանավորած բոլոր միջոցառումներն անցել ենք` ուսումնամարզական հավաքներով, տարբեր մրցաշարերով, գավաթի խաղարկություններով: Կողքից պետք չէ ավել-պակաս մեկնաբանել’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը`պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների հետ էր կապված Օլիմպիադայում մեդալների թվի քչությունը: Ջուլֆալակյանի խոսքով` ինքն էլ էր ուզում, որ մեդալների թիվն ավելի […]

ՈՒԵՖԱ-ի ընթացիկ շաբաթվա լավագույն գոլը (վիդեո)

image_1763

ՈՒԵՖԱ-ն ընթացիկ շաբաթվա լավագույն գոլ է ճանաչել Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարետ Բեյլի՝ Շոտլանդիայի ընտրանու դարպասին խփած գոլը: ‘Ես մի ոչ մեծ ազատ տարածք ունեի, շարժվեցի առաջ, և ինձ ոչ ոք չէր կասեցնում: Երբեմն նման գնդակները թռչում են, երբեմն՝ ոչ’,-իր գոլի մասին ասել է Բեյլը:

“Press Lunch” եւ օլիմպիական պարգեւներ` “Տաշիր”-ից /ֆոտո, վիդեո/

image_1777

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը կազմակերպել էր ՛՛Ընդմիջում լրագրողների հետե /Press Lunch/՛՛:  Հանդիպման սկզբում  ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվեցին 2012թ. օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Ինչպես նշեց Արտակ Ճաղարյանը, իրենք նախքան Օլիմդիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին: ՛՛Իհարկե, ավելի շատ էինք սպասում, սակայն […]

Շումախերը դեռ չի որոշել

image_1792

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, ‘Մերսեդես’ թիմի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դեռևս չգիտի, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Շումախերը Bild-ին ասել է, որ ինքը միշտ աշխատել է միջազգային մակարդակի վրա, հիմա շատ տարբերակներ կան, սակայն նա չի ցանկանում շտապել: ‘Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո, բայց մի շարք տարբերակներ կան: Չեմ ցանկանում շտապել այդ […]

‘Ռեալն’ ու ‘Բարսան’ կհանդիպեն միայն կիսաեզրափակչում

image_1793

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում կապտանռնագույնները կհանդիպեն ‘Ալավեսի’ հետ, իսկ արքայական ակումբը ‘Ալկոյանոյի’ հետ: Իսպանիայի երկու ուժեղագույն ակումբները հաղթանակների դեպքում կարող են հանդիպել իրար կիսաեզրափակչում:

Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնացավ (ֆոտո)

image_1814

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տարոն Թովմասյանն այսօր ամուսնացել են: Ինչպես հարսնացուն ասել է esyes.am-ին, պսակի արարողությունը կայացել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Հարսանիքից հետո զույգը մեկնելու է Ձաղկաձոր, սակայն նրանց մեղրամիսը ընդամենը երեք օր է տևելու: Հռիփսիմեն պատմել է նաև, որ իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: ՛՛Շատ կանացի ու գեղեցիկ զգեստ է: Տարոնն արդեն սովոր […]

Մեսին լավագույններից լավագույնն է

image_1820

Իսպանիայի հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ կիսապաշտպան Անդրես Ինյեստան Mundo Deportivo-ին ասել է, որ իր խաղընկեր, արգենտինացի Լիոնել Մեսին լավագույններից լավագույնն է: ՛՛Նա ավելի ուժեղ է, քան նույնիսկ թվում է առաջին հայացքից: Նա կարող է հեշտությամբ վճռել յուրաքանչյուր խաղի արդյունք: Նրա խաղը հիացնում է բոլորին: Յուրաքանչյուր պահի Լեոն կարող է անսպասելի գործողություն կատարել` զարմացնելով բոլորին՛՛:

Պահանջում են Հենրիկ Մխիթարյանից չտեղափոխվել Գալաթասարայ

image_1851

Երեկ թուրքական լրատվամիջոցներում և կայքերում հայտնվեց լուր այն մասին, որ Թուրքական “Գալաթասարայ” ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյոր”-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով։ Ստացվեցին հակասական տեղեկություններ նաև այն մասին, որ ակումբը փորձում է բանակցություններ վարել ուկրաինական “Շախտյոր”-ի և Հենրիկ Մխիթարյանի հետ, և նույնիսկ մոտ ապագայում հնարավոր է տեղի ունենա մեր ֆուտբոլիստի տեղափոխությունը Գալաթասարայ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի