26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին /վիդեո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:  Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, մասնավորապես նշելով.  “Շատ ուրախ […]

Արոնյանի առաջին միավորները

Վեյկ Ան Զեեի Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սևերով առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ։ Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում։ Արդյունքում Արոնյանն ունի 2,5 միավոր։ Կենտրոնական պարտիան՝ աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի միջեւ ավարտվեց ոչ ոքի` նրանց հաշվին գրանցելով 3,5-ական միավոր:  

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը պահպանել է դիրքերը

Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը պահպանել է իր դիրքերը: Նախորդ աղյուսակում ևս Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը:  Առաջին հորիզոնականը կրկին Իսպանիայի ազգային հավաքականն է, երկրորդում` Գերմանիայի, իսկ երրորդում` Արգենտինայի հավաքակաները: Նրանց հաջորդում են Իտալիայի ու Կոլումբիայի ազգային հավաքականները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականները:  ՖԻՖԱ-ի […]

Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլը /վիդեո/

Դուբայում ընթացող Matchworld Cup 2013-ում երեկ Դոնեցկի ՛՛Շախտյորը՛՛ հանդիպել էր Եգիպտոսի և Աֆրիկայի առաջատար ակումբներից մեկին ՛՛Զամալեկին՛՛:  Խաղն ընթացավ լարված պայքարում:Մինչև վերջին րոպեն երկու ակումբներն էլ երկուական գոլերի հեղինակ էին դարձել: Խաղի ելքը որոշեց ՛՛Շախտյորի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 89-րդ րոպեին Ռացի փոխանցումից գնդակն ուղղեց դեպի դարպասը՝ դառնալով հաղթանակ գոլի հեղինակ:

Ռոնալդուի գեղեցկուհի երկրպագուհին /ֆոտո/

36-ամյա իսպանացի դերասանուհի Էլզա Պատակին արքայական ակումբի հերթական գեղեցկուհի երկրպագուհիներից է: Վերջինս նույնիսկ գուշակել էր, որ մադրիդյան ”Ռեալը” պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հաջողություններ է ունենալու: Դերասանուհին արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ մասնակցել է ժամացույցներ արտադրող Time Force կազմակերպության գովազդային ֆոտոսեսիային:

Լևոն Արոնյանը հիասթափված է

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում միջազգային գրոսմայստեր, մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Հանդիպումից հետո Արոնյանը հարցազրույց է տվել, որտեղ նշել է, որ ինքը հիասփաթված է:  ՛՛Ես հիասթափված եմ, բայց մինչ այդ պահը ես լավ էի խաղում: Կաշխատեմ խաղալ նույն […]

Մուորինյոն ոտքով հարվածել է հաճախորդին

Իսկանական ”Ռեալ Մադրիդի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս մեկ անգամ հայտնվել է անախորժ դրության մեջ: Բանն այն է, որ մարզիչը ինչպես միշտ չի կարողացել զսպել իր էմոցիաները: Առևտրի կենտրոնում նրան է մոտեցել մի հաճախորդ ու լուսանկարել: Մոուրինյոյին դուր չի եկել սա, և նա ոտքով հարվածել է հաճախորդին ու խլել բջջային հեռախոսը։ Վաճառողուհին պատմել է, որ ոստիկանները ձերբակալել […]

Արոնյանը եւ Մովսիսյանը Վեյկ Ան Զեեում

Լեւոն Արոնյանը հունվարի 11-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր, A մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն, Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ’Ամին, Հոու Յիֆանը: Այդ նույն օրերին Սերգեյ Մովսիսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում:

Հայ երիտասարդի գոլը լավագույն գոլերի ցանկում է /վիդեո/

TVGOLO-ն ներկայացրել է նախորդ շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը: Նշենք, որ լավագույնների վեցերորդ հորիզոնականում է հայտնվել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի”  ֆուտբոլիստ Արթուր Միրանյանի գոլը: Տեսանյութն այստեղ:

Ադրբեջանի լրագրողները Մխիթարյանի օգտին չեն քվեարկել

Հայաստանի հավաքականի  ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Звезда մրցույթի արդյունքներով 172 միավորով ճանաչվել է ԱՊՀ երկրների 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկող 45 լրագրողներից 22-ն իր ձայնը Մխիթարյանին է տվել: Հայ ֆուտբոլիստի օգտին չեն քվեարկել միայն Ադրբեջանի  և Կիրգիզիայի ներկայացուցիչները:  Մրցույթի արդյունքով աղյուսակի 12-րդ հորիզոնականում է հայտնվել մեկ այլ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Աղյուսակի երկրորդ տեղում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված