24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու […]

«Վարչապետին հարցրեք».նախարար/տեսանյութ/

«Կուսակցությունը և կառավարությունը հաստատ նախարարի պաշտոնում կտեսնեն մարդու, որը կկարողանա ծրագրերը իրականացնել »,-այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ  զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե վարչապետը նրա կատարած աշխատանքից գո՞հ է, նախարարը արձագանքեց.«Վարչապետին հարցրեք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

«Մի քանի օր սպասեք՝ կիմանաք». Լևոն Մկրտչյան /տեսանյութ/

ՀՀ կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը չի կարող ասել՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։ «Մի քանի օր սպասեք՝ կիմանաք», – այսօր՝ մայիսի 18-ին ՀՀ կառավարության նսիտից հետո լրագրողներիհետ զրույցում  ասաց Լևոն Մկրտչյանը։ ԿԳՆ ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ունենք խիստ թերբեռնված և գերբեռնված դպրոցներ։ «Քաղաքային բնակավայրերում առաջին փուլում ունենք մի քանի դեպքեր, […]

Իգնատի Առաքելյանը Նժդեհ կարդացե՞լ է /տեսանյութ/

« Վերանշանակվելու դեպքում կիրականացնեմ այն  բոլոր ծրագրերը, որոնք նախապես կազմել եմ»,-այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության հերթական նիստից հետո ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար  Իգնատի Առաքելյանը: Հրացին, թե որպես ՀՀԿ անդամ նախարարը հասցրել է Գարեգին Նժդեհ կարդալ, Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Մի անգամ հարցին պատասխանել եմ, հաջորդ հարցը»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Տնային աշխատանքը» փորձում ենք լավ անել. Վարդան Արամյան/տեսանյութ/

«Թիմային որոշում կկայացվի այդ ժամանակ էլ ամեն բան կիմանաք: Դուք ուզում եք, որ ես ինքնագնահատական տամ իմ աշխատանքին, բայց դա կոռեկտ չի լինի»,-անդրադառնալով նախարարի պաշտոնում իր վերանշանակվելու հավանականությանը, այսօր՝ մայիսի 18-ին Կառավարության նիստից հետո ասաց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: Նախարարը ընդգծեց, որ ինքը միշտ ջանքերը ներդրել, որ իր աշխատանքը լավ կատարի: Լրագրողի հարցին՝ […]

«Ժամանակավոր կառավարություն է, դրա համար տենց վրիպումներ ենք թույլ տալիս»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրեց նոր կարգ սահմանել գույքահարկ վճարողների համար: Կարապետյանը միայն հանձնարարականի ժամանակ հիշեց, որ Մարգարյանը վերջերս կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: «Շնորհավորում ենք Ձեզ պարոն Մարգարյան: Նորանոր հաջողություն, ու ամեն ինչով սատարելու ենք, որ Երևանն ավելի լավ լինի»,- ասաց Կարապետյանը հավելելով, […]

Էրդողանը ԱՄՆ այցի համար իր հետ Թուրքիայից զրահապատ մեքենա է տարել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:  Թուրքական «Ahaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի […]

Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի «հանրապետական» խմբակցություն

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանին հարցրեց, թե ինչու նրանք, լինելով ընդդիմադիր խմբակցություն, Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածու Էդմոն Մարուքյանի փոխարեն իրենց ձայնը տվել էին ՀՀԿ-ի թեկնածու Արա Բաբլոյանին: Նշենք, որ Էդմոն Մարուքյանին քվեարկել է 12 պատգամավոր, 88-ն իր ձայնը տվել է Արա Բաբլոյանին: «Սա մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի