Հայաստանը դատապարտել է Իրանում ԻՊ իրականացրած ահաբեկչությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը: «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:





































