22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստիպված կողմ ենք քվեարկելու. «Ծառուկյան» խմբակցություն

Չնայած նրան, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը համարում է, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը հակասահմանադրական է, կողմ են քվեարկելու: Նշենք, որ նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է:

Վարդան Բոստանջյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության 60, 78, 79-րդ հոդվածներով սեփականության իրավունքը պաշտպանված է: «Փոխանցեք սա, որ երկրորդ ընթերցման ժամանակ շտկվի: Մեր խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկելու, ուզում եմ ասել, որ դրա համար այնպես անենք, որ ճշտենք օրենքից բացթողում չանենք»,- ասաց պատգամավորը:

Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց. «Դաշտերը չորանում են, մարդիկ իրենց բերք ու բարիքը չեն կարողանում ջրել: Այս հանգամանքը չենք կարող հաշվի չառնել, ուստի մենք կողմ ենք քվեարկելու նախագծին, որպեսզի այս աղետալի իրավիճակից մարդկանց հանենք: Խոսքը 130 հազար շահառուի մասին է»,- հայտարարեց Վահե Էնֆիաջյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ