14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի. Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրից

«Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարեցնի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և ի վերջո իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», – լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 Շարմազանովը նշեց, որ մինչ այս պահը Ադրբեջանը ցույց չի տվել որևէ քայլով, որ պատրաստ է բանակցությունների առաջընթացի:

Խոսելով ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչինչ չի խանգարում  պայմանագրի ստորագրմանը: «Հայաստանը ԵՏՄ մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը դեպի ԵՄ, և դա ասվել է նաև նախագահ Սարգսյանի կողմից նախագահ Պուտինի ներկայությամբ», – ասաց Է. Շարմազանովն՝ ընդգծելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո եվրոպացի գործընկերները հայտարարեցին, որ իրենք ոչ թե վերջակետ, այլ ստորակետ են դնում ՀՀ-ի հետ հարաբերություններում: «Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր և չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ