20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Արամ Հարությունյանի առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծում է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Սեւանի ափին գտնվող առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ: Այս մասին նա նշեց խորհրդարանում Սեւանից լրացուցիչ ջուր վերացնելու հարցի քննարկմանը:

«Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, կան կոռուպցիոն ռիսկեր: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կա մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մ. նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է  ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտմամբ է  եղել, հիմա էլ պարզ է, որ Սեւանի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ցանկացած պնդում վստահություն չի ներշնչում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ