26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ կա բավական լայն քաղաքական կոնսենսուս» /տեսանյութ/

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպկման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ընդգծեվ՝ Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ կա  բավական լայն  քաղաքական  կոնսենսուս։ «Մենք կարող ենք ենթադրել՝  մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում (հաշվի առնելով զուտ քանակական գործոնն էլ),  դժվար թե կարողանան առաջադրել մեկ այլ թեկնածու նախագահության համար։ Արմեն Սարգսյանն ընդունել է  ՀՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունը, իսկ […]

Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին

Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50 […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մադագասկարի արտաքին գործերի նախարարը

Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական: ԱԳՆ-ից հայտնում են, որ Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում […]

Ամեն ինչ արվում է վարչապետի տոտալ վերահսկողության սահմանման համար

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ այն, որ վարչապետի կողմից է հաստատվելու բուհական խորհուրդների կազմը, հաստատում է այն թեզը, որ ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ «Հանրապետական» կուսակցությունն իր օրինագծերի միջոցով հաստատում է վարչապետի տոտալ վերահսկողություն։  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, […]

Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: 

Տարոն Մարգարյանն ու Սաթիկ Սեյրանյանը հանդիպել են

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները: Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ […]

«Մեղք է ժողովուրդը». ի՞նչ է սպասվում ապրիլին /տեսանյութ/

«Դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ասեցին, որ Վրաստանում հեղաշրջում եղավ և հնարավոր է, որ Հայաստանում էլ այդպիսի բան լինի, Քոչարյանը ասեց՝ ո՛չ, մենք ուժեղ ենք: Նրանք ասում են՝ կսպանենք, բայց իշխանափոխություն չի լինի: Մեր երկրում երբեք իշխանափոխություն չի եղել: Եղել են՝ իշխանափոխանցումներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ապրիլին սպասվող քաղաքական գործընթացները հնարավոր է երկրում […]

Եթե կկարողանա անել, փառք Արմեն Սարգսյանին

 Հայ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասում է, որ չնայած այսօր նախագահի դերակատարությունը մղվում է ետին պլան, բայց հույսեր կան, որ ամեն դեպքում այս պաշտոնի նոր հավակնորդը փոփոխություններ կանի: «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն ազնիվ մղումներով է գալիս, լավ գաղափարներով, ծրագրերով, բայց կարևորը, որ կարողանա դա իրականացնել: Մենք խոստումների զոհ դարձանք, խոստում, խոստում, և ոչ մի իրականացում»,-Henaran.am-ի հետ […]

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ […]

Կարեն Կարապետյանը մաքրվում է. Ժողովուրդ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլո­գիաների նախարարի տեղակալ  Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշ­խատանքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվա­կանի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ըն­կերության տնօրենի տեղակալ: Այս ըն­կերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի