Սերժ Սարգսյանը մեկնում է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի եւ Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Վիեննայում Հանրապետության Նախագահը […]





































