15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարիք չկա Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել. Շարմազանով

՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել՛՛,-այսօր Ազգային ժողովոի նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի ելույթից հետո ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

՛՛Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել”,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն:  Իսկ այսօր Աղվան Վարդանյանը կոչ արեց նաև քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ