22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պուտինի նախաձեռնությամբ. Ժողովուրդ

Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է […]

ՀՀԿ-ի վրա տղա չեն կարող բերել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վարդան Օսկանյանը Մոսկվայում, ապա Բրատիսլավայում մոբիլիզացիա է անցկացնում, Համաժողովրդական շարժման շտաբներ է բացում: Ասել է թե՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու ՀՀԿ-ի գործունեություն է ծավալում: ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին թերթը հարցրեց՝ փաստորեն, “տղա են բերում ձեր վրա”:  “Մե՞զ վրա. իրե՞նք, տղա՞ են բերում… Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել”: Էդ ինչո՞ւ: “Դե, […]

Գազը թանկացել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններոմ մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա: Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների  այլ փոքր բաժանորդների գազալցակայանները “Գազպրոմ-Արմենիայից” գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 […]

Վանաձորի բանտից Հարվարդի շրջանավարտը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս […]

Աղջիկը մահացել է` նախկին ընկերոջ իրերն այրելիս /վիդեո/

Օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Խիմկիում: 21-ամյա աղջիկը մահացել է` փորձելով այրել իր նախկին ընկերոջ իրերը, հայտնում է LifeNews–ը: Ինչպես պարզվել է, աղջիկը վիճել է ընկերոջ հետ, ինչից հետո իր ննջասենյակում այրել է տղայի նկարներն ու իրերը, սակայն արդյունքում կրակը բռնկվել է ողջ սենյակով մեկ: Աղջիկը միջադեպի ժամանակ ընկերուհու հետ է տանը եղել, […]

Գնա Խաչի մոտ. Մեծերը Աստծո մասին

 ” Մի անգամ մահվան հոտ առա. սրտիս մեջ ծագեց հանդերձյալ դատաստանի վախը եւ հավիտենական կյանքի ծարավը: Ամիջապես ձեռքս երկարեցի Աստվածաշնչին: Սկսեցի կարդալ՝ ինչպես հարկն է՝ պարզ, հավատավոր սրտով: Հանկարծ այդ մեծագույն Գրքի յուրաքանչյուր էջի, յուրաքանչյուր խոսքի մեջ տեսա հավիտենական ճշմարտություն իր փառքով:  Այո՛, արդարեւ, Հիսուսը խուլին վերադարձրել է լսողությունը, կույրին՝ տեսողությունը, անդամալույծին՝ շարժունակությունը, մահացածին՝ կյանքը: […]

Վալդիս Փելշը 4-րդ անգամ հայր է դարձել

47-ամյա հայտնի հաղորդավար Վալդիս Փելշը 4-րդ անգամ հայր է դարձել: Դեկտեմբերի 8-ին նրա կինը` Սվետլանան, լույս աշխարհ է բերել 3 500 գրամ քաշով ու 57 սմ հասակով տղային: Նշենք, որ զույգը նաեւ 12-ամյա դուստր ունի` Իլվան եւ 5-ամյա որդի` Էյները: Բացի այդ, Փելշն առաջին ամուսնությունից 22-ամյա դուստր ունի` Էյժենը:

Հերթով մահանում ենք…/վիդեո/

՛՛11 տարի պայքարելուց հետո մեզանից հրաժարվել են ու չեն ուզում փոխհատուցել ՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Հյուսիսային պողոտայի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը: Նա նկատեց, որ վերջին անգամ, երբ իրենք գնացել են նամակ փոխանցելու ՀՀ նախագահին՝ աշխատակազմից իրենց փոխանցել են, որ իրենց փոխհատուցման հարցը փակված է: ՛՛Արևմտյան Հայաստանի հողերի հարցը 100 տարի անց չի փակվել՝ մերը 11 […]

Օբաման խոստովանել է, որ ընտանիքը ծաղրում է իրեն` ականջների պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հումորային շոուի ժամանակ հյուրընկալվելիս ասել է, որ վատ սովորություն ունի` գուլպաներն այստեղ, այնտեղ թափում է: Հումորային շոուի ժամանակ Օբաման խոստովանել է, որ ընտանիքի անդամները` կինն ու դուստրերը, իրեն հաճախ ծաղրում են մեծ ականջների համար:

Անհրաժեշտ է զոհաբերել ինքնուրույնության որոշակի հատված

՛՛Իսկ ո՞ր երկրներում ազգային արժույթը չի արժեզրկվում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կշարունակվի, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կա արտարժույթի հստակ երաշխավորված ներհոսք նման զարգացումներից կարելի է խուսափել: ՛՛Արդյոք մեր երկրում երաշխավորված ներհոսք կա՞: Պատասխանում եմ, որ ոչ: Ո՞րն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի