21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող քյանդրբազություն չանեն /վիդեո/

՛՛Սովորականի պես ընդդիմությունը քննադատում է , իշխանությունն աշխատում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ գնահատելով 2014-ի ներքաղաքական անցուդարձը: Ըստ նրա՝ աշունը թեժ չստացվեց: ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև տնտեսական իրավիճակի հետ կապված փակ քննարկմանն ու նշեց, որ այս նիստին, երբ չկային տեսախցիկեր, շատ քիչ պատգամավորներին էին նիստին մասնակցում, և նրանք, ովքեր միշտ ժողովրդահաճո հայտարարություններ են անում, չմնացին նիստին:

Հարցին, թե արդյոք նիստի ժամանակ նախագահը հանձնարարականներ տրվել է, Շարմազանովն ասաց, որ անելիքներ շատ կան, ու միշտ պետք է ավելի շատ աշխատել: ՛՛Պետք է ավելի շատ գանքն մարզեր, ավելի շատ աշխատենք ժողովրդի հետ, չփախչել ժողովրդից: Դժվար է լինել իշխանություն, քանի որ պատասխանատվությունը մեծ է։ Մի օրինակ բերեմ. երբ դոլարի փոխարժեքը նվազեց, գնաճն իջավ, որոշ քաղաքական ուժեր հայտնեցին, որ սկսեցին իրենց կայքերի միջոցով տեղեկություններ տարածել, թե իրենց շնորհքն է այս ամենը։ Թող քյանդրբազություն չանեն՛՛,- ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ երկրում և պարտությունների, և հաղթանակների տերը իշխանությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ