26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել

Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը: «Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:  

Սնանկացավ. «Ժողովուրդ»

Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր Է կուտակել, որը կազմում Է ավելի քան 80 մլն դրամ։ Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են […]

Ուտել-խմելով համամասնական ցուցակն են գրում. «Հրապարակ»

«Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից և Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում և «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել […]

ՀԱԿ-ը գործարքի է գնում իշխանության հետ. «Ժամանակ»

«ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4– ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկեց ԸՕ նախագծի շուրջ բանակցել այդ ֆորմատի շրջանակներում, ինչը վերջինս չբացառեց։ Իշխանությունը կարծես թե դեմ չէ ՀԱԿ-ի […]

Որքան կկազմի գազի նոր գինը. «168 ժամ»

««Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար պայմանավորված նավթի գներով։ Իմ հաշվարկներով այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը։ Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության […]

Ի նշան հավատարմության ճկույթը կտրել, ուղարկել է Վլադիմիր Գասպարյանին. «Ժամանակ»

«Արաբկիր համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանից, հայտնի «Լիդեր» մականունով, երեկ հետաքրքրվեցինք՝ մի քանի օր է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց արդեն իսկ հասցրել եք մի լավ աշխատանքային ֆոտոսեսիա անել։ «Փորձում եմ ակտիվ աշխատեմ, ուսումնասիրեմ»։ Հարցին՝ ճի՞շտ է, որ տարիներ առաջ ի նշան հավատարմության ձեռքի ճկույթ մատը կտրել և ուղարկել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արաբկիրի […]

Ոստիկանությունում սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս […]

9 ամսական փոքրիկը լեյշմանիոզի զոհ է դարձել. «ՀԺ»

«Հայաստանում գլուխ բարձրացրած և մլակների միջոցով հատկապես երեխաներին փոխանցվող լեյշմանիոզ վարակիչ հիվանդության պատճառները պետք է փնտրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մեջ։ Այն աղքատության հիվանդություն է: Լեյշմանիոզով վարակվելու դեպքում ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությանը։ Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը Հայաստանում հասել է 18-ի։ Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն […]

Պաշտոնանկություններ. Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառյությունների տարածքային գործակալություններում բացահայտումների պատճառով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի պետ Սասուն Ադամյանը, Թալինի պետ Արթուր Կարապետյանը: Թերթի տեղեկություններով արդեն նախկին պաշտոնյաները սոցիալական հատկացումների ծրագրում ընդգրկել էին իրենց ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնց […]

Դոնի Ռոստովում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել․ բոլորը մահացել են /վիդեո/

Այսօր վաղ առավոտյան` տեղի ժամանակով 3:50 րոպեին, ՌԴ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է Բոինգ 737 ինքնաթիռը` Fly Dubai ավիաընկերության։ Ինքնաթիռը Դուբայից Դոնի Ռոստով էր վերադառնում։ Ինքնաթիռում 55 ուղեւոր է եղել, որոնցից 4-ը՝ երեխաներ եւ անձակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել ու հրդեհվել, ոչ ոքի փրկել չի հաջողվել։ LifeNews-ը հրապարակել է անձնակազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված