Հումանիտար ճգնաժամը կանխելու միջոցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է. վարչապետը՝ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրինՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի […]