26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

ԶԻՆՈՒԺ

Դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել

image_10593

Ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.): Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին: Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական […]

Միջազգային ռազմական հավաք-մրցույթում հայ պատանիները զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը

image_10596

ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է ‘Երիտասարդ հայրենասերների հավաք-մրցույթ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի  ‘Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության’  ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական […]

Կառավարությունը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը

image_10619

Կառավարւթյան այսօրվա նիստին գործադիրը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը: Նախ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու պատճառները: Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթարցմամբ ԱԺ-ն ընդունել էր, սակայն կառավարությունը գտնում է, որ դրանում դեռևս լրացումներ պետք է կատարվեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ […]

Զինդատախազը արդեն խիստ զբաղված է

image_10681

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը ապաքինվել է, եւ այսօր առավոտվանից աշխատանքի է ներկայացել: Այս մասին Henarana.am-ին տեղեկացրեց նրա օգնականը: Ինքը` Գեւորգ Կոստանյանը մեր հեռախոսազանգին կարճ պատասխանեց` ասելով, որ խիստ զբաղված է, եւ հիմա չի կարող խոսել: Հիշեցնենք, որ զինդատախազի մոտ ախտորոշվել էր  “հիպերտոնիկ կրիս” եւ նա մի քանի օր բուժման կուրս էր անցնում “Նաիրի” բժշկական […]

Թոքաբորբով զինվորները բուժվում են հոսպիտալներում.Ժամանակ

image_10690

Աննախադեպ ցրտերի պատճառով ՀՀ որոշ զորամասերում կան թոքաբորբի դեպքեր: Այս մասին “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արշալույս Փայտյանը` պատասխանելով հարցին, թե հավաստի են տեղեկությունները, որ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են մի քանի զինվոր, եւ հիվանդությունը զանգվածային բնույթ է կրում: “Հիվանդները բուժվում են ՀՀ ԶՈւ հոսպիտալներում: […]

Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են

image_10735

Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի  ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում: “Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում […]

ՊՆ-ն հաստատեց` զինվոր է մահացել

image_10748

Henaran.am –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության  ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց մամուլում հրապարկված այն լուրը, որ թոքաբորբից զինծառայող է մահացել: Ըստ Մ. Սարգսյանի, փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային , 19-ամյա Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկը փետրվարի […]

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք

image_10788

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել և կատարելագործել […]

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու պատգամավորները ԼՂ դիրքերում էին /ֆոտո/

image_10809

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական և զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ […]

“Մեջքից խփելը շան տղություն է …” /վիդեո/

image_10808

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 18-ին կայացած Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  նաեւ տոնական ֆուրշետին մասնակցեց, ինչն ուղեկցվեց Դավիթ Ամալյանի, Արսեն Գրիգորյանի, Մկրտիչ Մկրտչյանի եւ այլոց կենդանի կատարումներով: Նախագահի հետ բոլոր երկրապահները, հյուրերը բաժակ էին զարկում, խմում եւ հիշում մարտի դաշտում անցկացրած օրերը: Հետաքրքիր է, որ  երկրապահները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

Ամենաընթերցված