27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելը քննարկում է Իրանի հարձակման պատասխանը. /Տեսանյութ/

Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Իրանի՝ 200-ից ավելի հրթիռներով և  անօդաչու թռչող սարքերով գրոհի պատասխանը և հայտարարել է, որ   Իսրայելը կպատասխանի «իր ընտրած ձևով և իր ուզած ժամանակին»։ Ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, ով հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո միացավ ռազմական կաբինետին, ընդգծեց Իսրայելի և նրա արևմտյան դաշնակիցների համախմբվածությունը: «Իսրայելն ընդդեմ Իրանի, աշխարհն ընդդեմ Իրանի: Սա […]

Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը /Տեսանյութ/

STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Այս  մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան լայվի միջոցով: Նա մի քանի այլ քաղաքացիների հետ Թբիլիսյան խճուղում փորձել է ներկով գրել STOP_NIKOL, ինչը ոստիկանները չեն թույլատրել եւ բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին: «Ես փորձում էի գրել՝ Նիկո΄լ, կա΄նգ առ եւ վերջապես այդ մարդը […]

Զորախաչ եկեղեցին

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Այստեղ պահպանվել են եկեղեցին, միջնադարյան գյուղատեղու և գերեզմանոցի հետքերը: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Դատելով եկեղեցու ճարտարապետակաան լուծումներից, պատերի մեջ ագուցված տապանաքարերից՝ եկեղեցին 17-18-րդ դարերի կառույց է: Եկեղեցին կառուցված է […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 778. /Տեսանյութ/

Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացրել են Կիևի մերձակայքում գտնվող խոշոր էլեկտրակայանը և հարվածել Ուկրաինայի մի քանի շրջանների էլեկտրակայաններին։ Ռմբակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաքի մոտ գտնվող Տրիպիլսկա ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը, հայտնել է գործարանը ղեկավարող ընկերության բարձրաստիճան պաշտոնյան: Ուկրաինայում խորհրդարանն ընդունեց մոբիլիզացիայի մասին վիճահարույց նոր օրենքը, քանի որ կարիք կա համալրել զինվորականների նոսրացող շարքերը: Օրենքը […]

ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Իսրայել. /Տեսանյութ/

Միացյալ Նահանգները սահմանափակել է  իր աշխատակիցների ուղևորությունը դեպի Իսրայել՝ Իրանի կողմից հարձակման մտավախության պատճառով: ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ անձնակազմին հանձնարարվել է չմեկնել Երուսաղեմ, Թել Ավիվ կամ Բեեր Շևայի տարածքներ՝ «խիստ զգուշությունից ելնելով»: Իրանը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ 11 օր առաջ Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Սիրիայում Իրանի հյուպատոսությանը, ինչի հետևանքով զոհվեց […]

Բայդենին կոչ է արել արգելել չինական արտադրության էլեկտրական մեքենաները. /Տեսանյութ/

Նախագահ Ջո Բայդենին կոչ են արել արգելել չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներմուծումը ԱՄՆ։ Սենատի բանկային կոմիտեի նախագահ սենատոր Շերրոդ Բրաունը գրել է. «Չինական էլեկտրական մեքենաները էկզիստենցիալ սպառնալիք են ամերիկյան ավտոարդյունաբերության համար»: Մյուս սենատորները կոչ են արել բարձր մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաները (EV) երկրից դուրս պահելու համար: Փետրվարին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հետաքննություն է […]

Իսրայելը ռմբակոծում է Գազայի փախստականների  ճամբարը և  գրոհում  արևմտյան ափի քաղաքները./Տեսանյութ/

Ռմբակոծությունների և հարձակումների արդյունքում ևս 63 պաղեստինցիներ են զոհվել: Տեղեկություններ կան, որ նույն գերդաստանի 25 հոգին զոհվել են։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 33 545 պաղեստինցի, վիրավորվել՝ 76 094-ը։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից Իսրայելում զոհվածների թիվը հասնում է 1139-ի, տասնյակ մարդիկ դեռ գերության մեջ են: Մանրամասները՝ […]

Իսրայելը ռմբակոծել է փախստականների ճամբարը և սպանել առաջնորդի 3 որդիներին. /Տեսանյութ/

Պաղեստինի առաջնորդներից Իսմայիլ Հանիեն ասում է, որ ՀԱՄԱՍ-ը չի փոխի իր դիրքորոշումը հրադադարի շուրջ բանակցություններում այն բանից հետո, երբ Իսրայելը Էյդ ալ-Ֆիտր տոնի առաջին օրը հարձակման ժամանակ սպանեց իր երեք որդիներին և չորս թոռներին: Aljazeera-յի փոխանցմամբ` առնվազն երկու մարդ է զոհվել Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի ավիահարվածների հետևանքով: Պաղեստինյան «Վաֆա» գործակալության […]

Վիետնամցի կինը մեղադրվում է միլիարդավոր դոլարների խարդախության մեջ. /Տեսանյութ/

Վիետնամում սկսվել է  դատավարություն, որը վերաբերում է աշխարհի երբևէ տեսած ամենամեծ բանկային խարդախություններից մեկին: Անշարժ գույքի 67-ամյա կառուցապատողը մեղադրվում է 11 տարի շարունակ Վիետնամի խոշորագույն բանկերից մեկին թալանելու մեջ: Ներգրավված թվերը գլխապտույտ են առաջացնում։ Թրունգ Մայ Լանը մեղադրվում է Սայգոնի առևտրային բանկից $44 մլրդ (35 մլրդ ֆունտ) վարկեր վերցնելու մեջ: Դատախազներն ասում են, որ 27 […]

Թուրքիան սահմանափակում է Իսրայել արտահանումը. /Տեսանյութ/

Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ որոշումը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարձակումները պաղեստինցիների վրա և թույլ  չի տվել անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Գազա: Հիշեցնենք, որ  իսրայելական կառավարությունը մերժել է ընդունել օդային օգնությունը պաշարված և ռմբակոծված տարածքի վրա: Մանրամասնելով՝  Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ այլևս Իսրայել չի ուղարկի 54 կատեգորիաների ապրանքներ, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված