14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեփանի հիվանդությունը կմիավորի՞ հայերին

Բեռլինի հայկական երկու համայքների միջև, ինչպես ընդունված է ասել, տարիներ առաջ սև կատու է անցել:  Ու ցայսօր երկու համայնքներն էլ գործում են երկու անկախ պետությունների նման: Երգիչ, դերասան, անվանի արվեստագետ Ստեփան Գանտրալյանի ծանր հիվանդությունը սեպտեմբերի 18-ին Բեռլինի երկու իրարից զատված համայնքների հայերին հավաքել էր տեղի հայկական եկեղեցում: Համերգից ստացված հասույթն ուղղվեց արվեստագետի բուժմանը: Եկեղեցական համայնքի […]

Հայ աստղերն այսպիսի տեսք կունենան 20 տարի անց /ֆոտո/

Հայ բլոգերները որոշել են հետեւել արեւմտյան Photoshop-ի մասնագետներին եւ փորձարկումներ կատարել: Բլոգեր Վարդանը փորձել է պատկերել հայ աստղերին այնպիսի տեսքով, ինչպիսին նրանք ենթադրաբար կլինեն 20 տարի անց: Որքանով է ստացվել, որքանով` ոչ, յուրաքանչյուրը կորոշի իր համար, սակայն փորձն անկասկած հետաքրքիր է: “20 տարով մեծացել են” Նազենի Հովհանիսյանը, Արմինկան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Ջուսը, Հասմիկ […]

Արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմը` ադրբեջաներենով

Այսօր` սեպտեմբերի 18-ին, սցենարիստ Սամվել Թադեւոսյանը եւ օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանը լ”Հենարան” մամուլի ակումբում խոսեցին Արցախյան պատերազմին մասնակցած հերոսներին նվիրված “Խոնարհ հերոսներ” դոկումենտալ ֆիլմաշարի 30-րդ, ինչպես նաեւ Լաչինի ազատագրման 20-ամյակին նվիրված ֆիլմերի մասին, որոնք շուտով պատրաստ կլինեն: Ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմ նվիրված է Արցախյան հերոսամարտի մեկ հերոսի: Ֆիլմաշարի 30-րդ ֆիլմի պրեմերիան տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Այն նվիրված է Սմբատ […]

Առաջին Հայկական Փառատոնի բացման արարողությունը Օտտավայում

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը եւ Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրեցին փառատոնի դրոշը: Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: […]

Կարլա Բրունին կերգի Ազնավուրի համար

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին, ով Ֆրանսիայի նախագահական ընտրություններից 4 ամիս անց վերադարձել է հեռուստատեսություն, կմասնակցի Շառլ Ազնավուրին նվիրված “Դեռ երեկ” (Hier encore) խորագրով միջոցառմանը: Ի թիվս շատ այլ հայտնի կատարողների, Բրունին եւս մի երգ կկատարի լեգենդի երգացանկից:

Անգլիայում հայտնաբերվել է ամենահին գունավոր տեսագրությունը /վիդեո/

Մեծ Բրիտանիայի  ԶԼՄ-ների եւ տեխնոլոգիաների Ազգային թանգարանի արխիվներում հայտնաբերվել է աշխարհում առաջին ժապավենը` գունավոր տեսագրությամբ: Այն նկարահանել է  լուսանակրիչ  Էդվարդ Թերները 1902-ին: Սակայն գունավոր նկարահանման տեխնոլոգիան նա արտոնագրել է դրանից 3 տարի առաջ` 1899-ին: Ժապավենում նկարահանվել են լուսանկարչի երեխաները, ովքեր խաղում են արեւածաղիկների հետ: Թերների հորինած տեխնոլոգիայի իմաստը կայանում էր նրանում, որ դրա նկարահանման համար օգտագործվել […]

“Լուռ երկխոսություն”` սիրո եւ դավաճանության պահանջի մասին

Երևանում երեկ տեղի է ունեցել “Լուռ երկխոսություն” գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Սյուժեի կենտրոնում ռեստորանում գտնվող երկու զույգերի պատմությունն է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Միջոցառմանը ներկա էին կինեմատոգրաֆիստներ հարևան Վրաստանից: Գլխավոր դերում նկարահանվելու համար Ֆրանսիայից հրավիրվել է հայազգի դերասանուհի Անահիտ Պողոսյանը: Կինոնկարը ուղարկվելու է մի շարք […]

Խորեն Լեւոնյանը Նժդեհ չի խաղա

 Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Գարեգին Նժդեհի մասին նախատեսվում է ֆիլմ նկարահանել: Թե ի՞նչ ֆինանսական միջոցներով եւ ո՞ւմ սցենարով է նկարհանվելու ֆիլմը,  Քեշիշյանը  չմանրամասնեց: “Սեպտեմբերի 20-ից 22-ը հավանաբար ասուլիս կկազմակերպենք ու այդ մասին պաշտոնապես կհայատարարենք, եկեք չշտապենք”,-ասաց Քեշիշյանը: Այնուամենայնիվ, նա Henaran.am-ին ասաց, որ Նժդեհի դերում Խորեն Լեւոնյանը չի նկարահանվելու:

Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել … “Հայաստանի փոքրիկ երգիչները վերադարձան Ճապոնիայից

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախումբն օրերս եզրափակեց իր 40-նօրյա համերգային փայլուն շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում և վերադարձել է հայրենիք: Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500 – ամյակներին, ինչպես նաև Յունեսկոյի կողմից Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Հրավերը ստացվել էր ճապոնական հայտնի “Մին Օն” կազմակերպության կողմից, որն էլ […]

Մեղադրում են մանկական “Եվրատեսիլի” կազմ կոմիտեին /վիդեո/

Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան նախընտրական փուլը: Մեր ունեցած տվյալների համաձայն, ներկայացվել էր շուրջ 40 հայտ, որից ընտրվել են շուրջ 20-ը, որոնք էլ կներկայացվեն ուղիղ եթերում Հայաստանի Հանրային Հեռուստատեսությամբ: Ինչպես միշտ հաղթողի ընտրությունը կկատարվի ժյուրիի փակ քվեարկության և կարճ հաղորդագրությունների միջոցով: Առաջին հայացքից, կարծես թե, ամեն բան ընթանում է բնականոն հունով: Բայց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի