16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմը` ադրբեջաներենով

Այսօր` սեպտեմբերի 18-ին, սցենարիստ Սամվել Թադեւոսյանը եւ օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանը լ”Հենարան” մամուլի ակումբում խոսեցին Արցախյան պատերազմին մասնակցած հերոսներին նվիրված “Խոնարհ հերոսներ” դոկումենտալ ֆիլմաշարի 30-րդ, ինչպես նաեւ Լաչինի ազատագրման 20-ամյակին նվիրված ֆիլմերի մասին, որոնք շուտով պատրաստ կլինեն: Ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմ նվիրված է Արցախյան հերոսամարտի մեկ հերոսի:

Ֆիլմաշարի 30-րդ ֆիլմի պրեմերիան տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Այն նվիրված է Սմբատ Թադևոսյանի հիշատակին:

Լաչինի մասին պատմող ֆիլմ թարգմանվելու է 4 լեզվով, այդ թվում` ադրբեջաներենով, ինչպես նշեց Սամվել Թադեւոսյանը, որպեսզի վերջիններս հասկանան` ովքեր են իրենք, պատմություն ունեցել են, թե` ոչ:

“Ֆիլմը ավարտում ենք լավատեսական նոտաներով”,-նշեց ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը` հավելելով, որ այս ֆիլմաշարով  ներկայացվում  է հաղթանակների “թրծված մի կտավ”:

Բանախոսները ցավով նշեցին, որ հայկական հեռուստաալիքները ողողված են ցածրորակ սերիալներով, իսկ ռազմահայրենասիրական ֆիլմերը միայն տոն օրերին են ցուցադրվում, մինչդեռ դրանք պետք է պարբերաբար ներկայացվեն:

Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ այս ֆիլմերը կարող են դաստիարկչական նշանակություն ունենալ, քանի որ երեխաները դրանք մեծ սիրով են դիտում:

“Այսօր երիտասարդ սերունդը իր հերոսներին չի ճանաչում: Մենք պետք է ազգային արվեստ ստեղծենք, որպեսզի կարողանանք դիմակայել այդ ցածրակարգ սերիալներին”,- նշեցին օրվա բանախոսները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ