Անգլիայում հայտնաբերվել է ամենահին գունավոր տեսագրությունը /վիդեո/
Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների եւ տեխնոլոգիաների Ազգային թանգարանի արխիվներում հայտնաբերվել է աշխարհում առաջին ժապավենը` գունավոր տեսագրությամբ: Այն նկարահանել է լուսանակրիչ Էդվարդ Թերները 1902-ին: Սակայն գունավոր նկարահանման տեխնոլոգիան նա արտոնագրել է դրանից 3 տարի առաջ` 1899-ին: Ժապավենում նկարահանվել են լուսանկարչի երեխաները, ովքեր խաղում են արեւածաղիկների հետ:
Թերների հորինած տեխնոլոգիայի իմաստը կայանում էր նրանում, որ դրա նկարահանման համար օգտագործվել են կարմիրի, կապույտի եւ կանաչի գունային ֆիլտրերը: Յուրաքանչյուր տեսարանը նկարահանվել է 3 ժապավենների վրա առանձին, իսկ գունավոր պատկերումն ստացվել է նրանց միաձուլումից:
Թանգարանի աշխատակից Մայքլ Հարվին, ով վերականգնել է ժապավենը, նշել է, որ յուրաքանչյուր կադրն ստիպված է եղել լուսանկարել օպտիկական տպիչի օգնությամբ, իսկ հետո տեղափոխել 35 մմ-անոց ձեւաչափով ժապավենի վրա:
Գունավոր նկարահանման գյուտարարը մահացել է հենց 1902-ին` չհասցնելով նույնիսկ դիտել նկարահանած նյութը:
Մինչ այս ամենահին գունավոր տեսագրությունը համարվում էր 1909-ին նկարահանած տեսանյութը, որի ստեղծման համար կիրառվել է այսպես կոչված Kinemacolour գործընթացը:
http://youtu.be/1V0Vc5iRoLY