26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դիմորդների դեմ ոստիկանական ուժ կիրառելը ստորություն է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմորդներին ծանր կացության մեջ գցելը մասնագիտական սխալ է:  Դիմորդներին ականջալուր չլինելը քաղաքական սխալ է:   Սեփական սխալը չընդունելը մարդկային սխալ է: Դիմորդների դեմ ոստիկանական ուժ կիրառելը ստորություն է»:

Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ: Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը: Հարձակում է նախաձեռնվել Մայր Աթոռի, ավանդական ընտանեկան արժեքների, իսկ այսօր արդեն `հայոց գրականության ու պատմության վրա: Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային […]

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի բախման մեջ հայերին է մեղադրել․ Սուրեն Սարգսյան

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նա նշել է. «Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից: Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է եւ վստահ եմ իր երկրի […]

«Խնդրում եմ, սթափվեք, հասկացեք, որ ձեր գործած ավերը կարող է տասնամյակներով իր դրոշմը թողնել մարդկանց ու երկրի զարգացման վրա». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթական թեմաներով աշխատել եմ չխոսել, քանի որ մանկավարժության տեսության մասնագետ չեմ։ Սակայն Հայաստանում եւ այլուր իմ շուրջ 35 տարվա մանկավարժական գործունեությունից կարեւոր էմպիրիկ եզրակացությունների եմ հանգել՝ մեր խնդիրների մեծագույն մասը քաղաքացիների անկրթությունից է, իսկ մեր կրթական համակարգը ունի երկու խոշորագույն պրոբլեմ ՝ հումանիզմի պակասը եւ պրոֆեսիոնալիզմի պակասը։ […]

Արդյունավետ բարեփոխումների համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր․ Ղազինյան

Քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը գրում է․ «Ոլորտային բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու և ոլորտի զարգացման նոր վեկտոր մշակելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր։ Նախ և առաջ պետք է իրականացնել կարիքի գնահատում՝ հասկանալու համար ոլորտում առկա և լուծման ենթակա խնդիրների շրջանակը։ Ապա իշխող քաղաքական թիմը այդ կարիքները պետք է համադրի իր գաղափարախոսության, կուսակցական և նախընտրական ծրագրերի […]

Հայկ Սարգսյանը Սևանում լողափ է բացել՝ թքելով օրենքի երեսին․ Արսեն Բաբայան

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության անդամ Արսեն Բաբայանը: «Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական […]

«Արցախը մերն է և վերջ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «  Արցախը մերն է և վերջ։ Պետությունները կազմավորվել են միայն ու միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. Եթե տարածքային ամբողջականության խնդիրն ավելի առաջնային լիներ, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, ապա այսօր մեկ կամ երկու տասնյակ պետություններ կլինեին աշխարում: Տարածքային ամբողջականությունը ընդամենը որոշում է, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ սկզբունք: […]

Նիկոլը և իր շրջապատը լվացել են ձեռքերը․ Բագրատ Եսայանը՝ ՌԴ-ում բախումների մասին

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Վերջին ամսվա իրադարձությունները և դրանց հետագա զարգացումների տրամաբանությունը ավելի քան մտահոգիչ են։ Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան սահմանի վրա պատերազմական լայնածավալ գործողությունների օր-օրի մեծացող վտանգն է, այլև դրանից առաջ և դրանից հետո տարբեր երկրներում ծավալվող իրադարձությունները։ Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության […]

Գևորգ Պետրոսյանը կոչ է անում բաց տարածքներում դիմակ չկրել

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Սիրելի ընկերներ… Արդեն բավարար են բժիշկների հիմնավորումները՝ առ այն, որ դիմակ կրելը, մանավանդ ամառվա տապին, ուղղակի սպառնում է մարդկանց կյանքին՝ չունենալով համավարակի կանխման գործում որևէ էական նշանակություն: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ: Թե դրանից ո՞ւմ բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի…»։

«Առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին» ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի