26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ

Որդյակ, մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները եւ խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր քո սրտի լայն տախտակի վրա, եւ շնորհ կգտնես: Տիրոջ եւ մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծու վրա եւ […]

Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ապրիլի 3-ին կատարվել է Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացել է Ավագ խորան, որտեղից իր խոսքն է ուղղել ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի […]

Վեհափառը կոչով է հանդես եկել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի […]

ԱՐԱՄ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։ «Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի […]

Նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարեցնել արդար խորհուրդներից

Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պետք է հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ: Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման, եւ դու կգտնես Աստծու գիտությունը: Տերն է […]

Աստված զգուշացնում է

Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես, թե  գնա, կգաս, վաղը կտամ, մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանզի չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ: Չարիք մի նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է եւ հույս է դրել քեզ վրա: Զուր տեղը մի թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԿՄ վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ապրիլի 1-ին ընդունեց Երկրապահ կամավորականների ﬕության (ԵԿՄ) վարչության անդամներին` գլխավորությամբ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան […]

Երբ ձեր վախճանը հասնի, գուցե դու կանչեք ինձ …

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ: Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված