27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

«Մեղքը, հասունանալով, մահ է ծնում…»

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին: Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: […]

Քո վախը, քո ստորանալը բոլորիս վրա անդրադառնում է հազարապատիկ

Մոտեցիր ինձ: Մոտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մեջ: Այսպես: Ուզում եմ ուսդ հպվի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մեջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թե որքան եմ սիրում քեզ: Խոսելն իսկ ավելորդ է: Գիտես, որ ամեն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կյանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: […]

Վեհափառն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին

Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին` գլխավորությամբ վարչության ատենապետ Խուլիո Նահապետյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը` տիար Խ. Նահապետյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորակազմ վարչության անդամներին: Իր խոսքում ՌԱԿ նախագահը կարևորեց […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից զգուշացնում են

Այս մեր գրառման պատճառ դարձավ մի հոդված` տեղ գտած եկեղեցական կայքէջերից մեկում (հատուկ կերպով չենք նշում կայքը եւ հրապարակումը): Եվ, այսպես, կուզենք վերստին բարձրաձայնել հետեւյալ ճշմարտությունը` ա. Ընդհանրական Սուրբ Եկեղեցու գլուխը ոչ թե Սբ Պետրոս առաքյալն է, այլ` Տեր Հիսուս Քրիստոս, հետեւաբար, Հռոմի Սրբազան Քահանայապետը ոչ թե Քրիստոսի Տիեզերական Սուրբ Եկեղեցու գլուխն է, այլ` լոկ […]

Կարելի է արդյոք քահանայից Սուրբ Հաղորդություն վերցնել եւ տուն տանել

Ս. Հաղորդությունը չի կարելի վերցնել քահանայից: Ս. Հաղորդությունը սրբություն է՝ մեր Տիրոջ ճշմարիտ Մարմինն ու Արյունը, որին կարող է դիպչել միայն քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականը: Նույնիսկ Եկեղեցու ավելի խոնարհ աստիճանի սպասավորները՝ դպրից մինչև սարկավագ, իրավունք չունեն Ս. Հաղորդությունը ձեռքով վերցնել կամ ուրիշին տալ: Աղբյուրը` armchurch.info

Հայրենիք, որտեղ չեն զրկում ու գողանում

Հայրենիքը մեծ ընտանիք է: Այն սկսում է իրար սիրելուց: Հայրենիքի անդամներն իրար չեն խաբում, իրար նկատմամբ անարդարություն չեն գործում, իրարից չեն զրկում ու գողանում, այլ սիրում են իրար, որովհետև սա ընտանիք է ու Ծնող ունի: «Որովհետեւ «Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ»։ (Ա.Կր 10:26) Արմեն Հարեյան

Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց […]

Երբ է Աստված բժշկում

Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի եւ իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ եւ կբուժեմ նրանց երկիրը: Այժմ իմ աչքերը բաց կլինեն, եւ իմ ականջները սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը: Երկրորդ Մնացորդաց 7:14

Աստծո Արքայությունը‬ «հզորներն են հափշտակում»

Տեր Հիսուսն ասում է, որ ‪Աստուծո Արքայությունը‬ «հզորներն են հափշտակում» (Մաթ. 11:12): Աստուծո առաջ հզոր մարդը նա է, ով պայքարում և Փրկչի օգնությամբ հաղթում է իր չար ցանկություններին ու մոլուցքներին: Գիտե՞ք որ այսինչ բանը չի կարելի անել, ուրեմն մի՛ արեք: Հաղթե՛ք ցանկությանը: Դուք պիտի ուզենաք հավիտենական կյանք ապրել ու դրա համար հոգևոր սխրանքներ գործել, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված