26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մենք պետք է սովորենք վստահել Աստծուն

Մենք պետք է սովորենք վստահել Աստծուն: Ուրախ օրերին հեշտ է հավատալ, բայց իրական ընկերը դժվարության պահին է ճանաչվում: Դժվարության մեջ է, որ մենք պետք է սովորենք վստահել Աստծուն, որովհետեւ իր սերն ու նպատակը մեր կյանքի համար ավելի մեծ է, քան մենք կարող ենք երևակայել: «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք» (1 Կթ. 15:57)  

Տառապում է մարդը, զվարճանում են անզգամները

Մարդկանց չի կարելի ձեռ առնել, նրանք պաշտպան ունեն երկնքում: Այսօր Ֆեյսբուքը ողողված էր XFactor-ի վերջին հաղորդման մասին ձեր արդար ցասմամբ: Աստված օրհնի ձեզ, որ անտարբեր չեղաք: Այն, ինչ տեսա, զզվելի էր ու նողկալի: Տեսնու՞մ եք չարն ինչպես է խաբում մարդկանց: Տղայի մայրն ու քույրը չգիտես ինչից դրդված գրանցել են տղային, որ երևա: Իսկ ժյուրիի պատասխանը […]

Հարստությունն ու աղքատությունը Աստծո՞ւց է

Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին. քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև՝ ոչ Աստծուց: Բայց կասես, թե ասված է. «Հարստությունն ու աղքատությունն Աստծուց է» (Սիրաք 11:14): Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է: Ո՞վ կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, […]

Դրամը կուռք մի դարձրեք

Արհամարհենք դրամը և փառքը: Այս կրքերից ազատվածը ազատ է բոլոր մարդկանցից, նա առավել հարուստ է արքայական պատմուճան հագնողից: Չե՞ս տեսնում արդյոք, թե որքան չարիք է լինում դրամի պատճառով: Չեմ ասում, որքան ագահությունից, այլ որքան՝ փողի կրքոտությունից: Օրինակ, մեկը փող է կորցրել և հիմա ապրում է մի կյանքով, որ մահվանից ավելի անտանելի է: Ինչի՞ համար ես […]

Աստվածաշունչը պետք է գրավիչ լինի /վիդեո/

«Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը միջեկեղեցական և ազգային կառույց է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության թարգմանական բաժնի ադմինիստրատոր Մարիաննա Ապրեսյանը: Ապրեսյանը ընդգծեց, որ տարիների ընթացքում հսկայածավալ կարևոր նյութեր են թարգմանվել, որոնք Աստծո հանդեպ սեր են քարոզում: Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր հաշվապահ Ժաննա Զանադվորովան էլ ընդգծեց, որ շատ մեծ ու կարևոր գործ է արվում և խորհուրդ […]

Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների պատկերացնելն անհնար է

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ: Կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայում […]

Ուշ դարձրու, Տեր իմ աղոթքին…

Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի: Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղոթքն իմ եւ նրա առջեւ նեղությունս պիտի պատմեմ: Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տեր, իմացար շավիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարվեց իմ դեմ: Նայում էի աջ ու տեսնոմ, որ ոչ ոք ինձ չի ճանաչում, փախչելն ինձ համար […]

Երբ կբուժվի մեր երկիրը

Մեր երկիրը փոխվելու է ու զորանալու: Ամեն օր մենք տեսնում ենք նորանոր ազդակներ այս հույսի համար: Ինչքան մեր հոգևոր վիճակը շտկվի (դարձիր Աստծուն, սիրիր մերձավորիդ, կատարիր արդարություն), այնքան մեր երկրի զորացումը կարագանա: Տեսե՛ք խոստումը. «Եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջա, աղօթի եւ իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի