Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում

2016 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը, Վիրահայոց թեմում նշվեց մեծ հանդիսությամբ: Հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիների պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Ճրագալույցի Սուրբ Պարտարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ […]