06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի […]

Վերին Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 26 հունիսի, կիրակի)   Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն: «Եւ երբ Նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիւանդներին…» (Մտթ. ԺԴ 14): Ձերդ Սրբություն՝ […]

Օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն․ Հռոմի պապ

«Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ, սիրելի եղբայրներ և քույրեր, այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները […]

Մեր երկրում փթթում է կոռուպցիան` ներառյալ քաղաքական կոռուպցիան. քաղաքագետ /վիդեո/

«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ վերջին 24 տարիների ընթացքում մենք Հայաստանը  չենք հզորացրել: Առնվազն երեք բնագավառում մենք թույլ ենք տվել խոշորագույն սխալներ: Դրանցից առաջինը բանակաշինությունն է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Վերջինս շեշտեց` երկրորդ բնագավառը, որում ՀՀ-ն թերացել է, արտաքին քաղաքականությունն է: «Մեր վարած արտաքին քաղաքականությունն ամենևին չի համապատասխանել մեր ազգային […]

Հակառակորդը կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

84 տարեկան Նինա տատը Հադրութում հայտնի է իր համով սուրճով/վիդեո/

84 ամյա Նինա Մնացականյանը ծնված օրից ապրում է Հադրութում և կյանքը չի պատկերացնում ծննդավայրից հեռու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց, որ ինքը 45 տարի դատավորի քարտուղարուհի է եղել: «Դէ տղաներիցս երկուսը զոհվեցին պատերազմում: Մի տղաս էլ հեռու է ապրում: Ես Հադրութից հեռու չեմ կարող ապրել ու մնացել եմ մենակ»,-նշեց Նինա տատին: Նինա տատին այս […]

25 ամյա դատապարտյալը կախվել է

Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում հունիսի 25-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Հունիսի 25–ի վաղ առավոտյան հիվանդասենյակներից մեկում սավանով կախված հայտնաբերվել է 25–ամյա դատապարտյալի դին։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Նախնական տեղեկությամբ` նա դատապարտված էր  սպանության հոդվածով։

Պապը աղոթեց Թուրքիայի ու Հայաստանի հաշտության համար. թուրքական մամուլ

Թուրքիայի էլեկտրոնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին: «Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ սրբազան քահանայապետի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված